Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՊԵկ նախագահ Վարդան Հարությունյանը ամփոփելով 2017 թվականը մի քանի հետաքրքիր փաստեր է արձանգարել, որոնք հաստատում են, որ ՊԵԿ-ը դարձել է ապաքաղաքական, գործարար միջավայրի գործընկեր և պետության շահերը, այսինքն՝ պետական բյուջեի կատարման առումով, սկզբունքային և պարտաճանաչ կառույց:
Վարդան Հարությունյանը նշել է, որ 25 տոկոսով կրճատել է թեմատիկ ստուգումների քանակը, ինչը նշանակում է՝ հարկային մարմինները ստուգումներով չեն փորձել անհարկի լարվածություններ առաջացնել գործարարների մոտ, մյուս կողմից՝ ՊԵԿ-ը հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող ընթացիկ հսկողությունը տեղափոխել է էլեկտրոնային հարթակ՝ սկիզբ դնելով գործարար-հարկային մարմիններ շփման ճանապարհին մարդկային սուբյեկտիվ գործոնի վերացմանը:
Սա անչափ կարևոր ճանապարհ է, որը մեկընդիմիշտ կվերացնի կոռուպցիոն ռիսկերը՝ թույլ չտալով մի կողմից մարդկանց փող աշխատելու նպատակով վնասել պետական բյուջեն, մյուս կողմից՝ կսովորեցնի գործարարներին աշխատել սպիտակ դաշտում:
Վարդան Հարությունյանը նշել է նաև, որ ՊԵԿ-ը երեք հազարից ավելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրել է 3 մլդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար և քրեական գործերով պետական բյուջե վերականգնել 8,5 մլդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 85,3 տոկոս ավել է:
Այս փաստը նշանակում է, որ Վարդան Հարությունյանի գլխավորած ՊԵԿ-ը մի կողմից վստահելով գործարարներին՝ թուլացրել է ընթացիկ ստուգումները, բայց մյուս կողմից՝ հետևողական աշխատանք է իրականացրել, որպեսզի գործարարները չկարողանան սև դաշտում աշխատելով խաբել պետությանն ու չվճարել հարկեր:
Այս փաստերն ու թվերը խոսում են այն մասին, որ Վարդան Հարությունյանին հաջողվել է կարճ ժամանակահատվածում ՊԵԿ-ը դարձնել պետության շահը անթերի պաշտպանող, բայց և բիզնեսի կառավարմանը անհարկի չմիջամտող կայացած համակարգի:
Եթե հաշվ առնենք նաև այն հանգամանքը, որ իր պաշտոնավարման ընթացքում պարոն Հարությունյանին հաջողվել է մեծ մասամբ լուծել նաև ՊԵԿ-ի ներսում կոռուպցիոն ռիսկերի խնդիրը՝ գրեթե արմատախիլ անելով կաշառակերությունը, ապա կարող ենք ֆիքսել, որ Վարդան Հարությունյանի նշանակումը ՊԵԿ նախագահի պաշտոնում ճիշտ որոշում էր, որը տվեց իր դրական պտուղները:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14