Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր պապը մահացել է Սարիղամիշի մոտ ռուսական զորքի հետ մարտերի ժամանակ։ Էրդողանի պնդմամբ՝ նա զենքը ձեռքին սառցակալել և մահացել է: Այս մասին գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
«Երբ մեր գյուղի բնակիչները վերադարձան Սարիղամիշից, նրանք պատմեցին, որ տեսել են, թե ինչպես է պապս սառցակալել և մահացել՝ զենքը ձեռքին», - ասել է Էրդողանը:
Հետաքրքրական է, որ պաշտոնական օսմանական արխիվներում գրանցված Սարիղամիշի կռվի նահատակների անվանացանկում սկզբում Էրդողանի պապիկի անունը չի գտնվել:
Ավելի ուշ Թուրքիայի ռազմական գերատեսչությունից ներկայացրել են նախագահի պապի՝ պատերազմի մասնակից լինելն ապացուցող օսմաներեն փաստաթուղթը և բացատրել, որ ի սկզբանե նա նահատակների շարքին չէր դասվել, քանի որ մահացել է ոչ թե թշնամու գնդակից, այլ եղանակային ծանր պայմաններից կամ հիվանդությունից:
Փաստաթղթում երևում է, որ Էրդողանի պապիկը՝ 1882 թվականին Թուրքիայի հյուսիսային Ռիզե նահանգում (պատմական Համշենի մի հատվածը-tert.am) ծնված Մուստաֆայի որդի Քեմալը մահացել է 1915 թվականի ձմռանը:
Նշենք, որ Սարիղամիշի ճակատամարտն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսական և Օսմանյան կայսրությունների բանակների ամենամեծ ռազմական բախումներից է։ Ընթացել է 1914թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915 հունվարի 17-ը և ավարտվել է ռուսների հաղթանակով:

14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02