panorama.am-ը գրում է. Առ այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձրել ջրամատակարարման համակարգին, սակայն ջրահեռացման խնդիրը մնացել է ոչ լիարժեք կարգավորված: Հայաստանում պետք է կարգավորել այս ոլորտը՝ մաքուր շրջակա միջավայր ունենալու համար: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Մենք ջրային ռեսուրսների հարցն ուղղորդում ենք ավելի կանոնակարգված դաշտ: Արտադրական կեղտաջրերը չպետք է խառնվեն կոյուղաջրերի հետ: Երևանի Շենգավիթ վարչական շրջանում շատ մարդիկ աղտոտված ջրերով են ոռոգել իրենց հողերը, մինչդեռ նման բան չպետք է թույլ տալ: Բոլոր համայնքները պետք է ունենան ջրահեռացման համակարգեր, որոնք պետք է հասանելի լինեն ամբողջ ազգաբնակչության համար: Այս ծրագրերն իրացնելու ուղղությամբ պետք է նաև դրամաշնորհներ ներառել»,- ասաց գործադիրի ներկայացուցիչը ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ:
Արծվիկ Մինասյանի խոսքով, պետք է արտոնություններ սահմանվեն ջրի կրկնակի օգտագործման դեպքում, որպեսզի կազմակերպություններն ու քաղաքացիները մասնակից դառնան այս գործընթացին:
«Այս կարգավորումները բացում են դաշտ, որպեսզի մասնավոր սեկտորը տեսնի՝ ջրամաքրման միջոցով կարող է բիզնես նախագծեր սկսել: Այն մարդիկ ովքեր կվերցնեն և կմաքրեն ջուրը, պետք է իմանա, որ արտոնություններ կունենան. որոշ վճարումներ նրանց համար կնվազեցվեն, ընդհուպ կզրոյացվեն»,-նշեց բնապահպանության նախարարը:
Նաև ասաց, որ ներկայումս գործում են ջրերի մաքրման վեց մեխանիկական կայաններ, սակայն չունենք ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա բոլոր համայնքներում կենսաբանական մաքրում իրականացնել:
«Մեր նպատակն է որակյալ ջրային համակարգ ունենալ»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02