Հռոմի Պապի Հայաստան այցին ընդառաջ Գյումրիում մեծ ոգևորություն է: Tert.am-ի հետ զրույցում գյումրեցիները փոխանցեցին, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, որ այցելության երկրորդ օրը՝ հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելի Գյումրու Վարդանանց հրապարակ, որտեղ կանցկացվի Սուրբ պատարագ:
Tert.am-ի հետ զրույցում գյումրեցի Մարիետա Գևորգյանն ասաց, որ ինքը շատ է ոգևորված Պապի այցելությամբ ու մասնակցելու է Սուրբ պատարագին: «Քաղաքի մեծ մասը մասնակցելու է արարողությանն ու հիմա բոլորը խոսում են միայն դրա մասին, միմյանց հարցնում են, թե որը ինչ մուտքով է մտնելու, որտեղ են կանգնելու, որ ավելի լավ տեսնեն քաղաքում ակտիվությունը»,- նշեց նա:
Քաղաքացի Հերմինե Ջաղացպանյանն էլ ասաց, թե խոսքերով դժվար է փոխանցել՝ ինչ մեծ է ոգևորությունը: «Բոլորը խառնվել են իրար: Մեծ բեմ է պատրաստվում, բոլորը գնում-գալիս խոսում են այդ թեմայով, մի խոսքով՝ բոլորը շունչները պահած սպասում են»,- ասաց Հերմինեն:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզի պատասխանատու Կարեն Պողոսյանն էլ միացավ գյումրեցիների ոգևորությանը, ասաց, որ Գյումրու համար միջոցառումը շատ կարևոր է ակտիվություն հաղորդելու, այլև՝ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
«Չեմ հիշում, թե քաղաքում վերջին անգամ երբ էր նման մեծ եռուզեռ եղել: Բնակչությունը սպասում է և ոչ միայն բնակչությունը: Հետաքրքրությունը շատ մեծ է, այնքան, որ հյուրեր ենք ունենում, հյուրանոցներում տեղ չկա, որ մարդկանց տեղավորենք, ազատ համարներ չկան, ընդհուպ բնակարանները, որոնք վարձակալությամբ էին տրվում, այլևս ազատ չեն»,- նշեց Կարեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հոգևոր հզոր առաջնորդի այցելությունը Գյումրի կարող էր ավելի պատրաստված լինել, Պապին դիմավորեին հարդարված, հարթ փողոցներով: Միաժամանակ, Պողոսյանը նշեց, որ Հռոմի Պապի այցելությունը տոնի է նմանվել, Ամանորի պես մարդիկ հարդարվում են, նոր վերնաշապիկներ են գնում:
Tert.am-ի հետ զրույցում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ ասաց, թե ուրախ է, որ հոգևոր մեծ առաջնորդը վերջապես կայցելի Հայաստան:
«Նրանց աղոթքը թող բարձրանա առ Աստված ու Աստված էլ բարյացակամ աչքով նայի ամբողջ աշխարհին, մանավանդ՝ հայ ժողովրդին ու Գյումրին, Հայաստանը, թող շենանա: Ովքեր հավատում են, իրենց համար ավելի շատ հոգևորն է կարևոր, քան նյութականը, երբ հայ ժողովուրդը 15 թ-ին նահատակվեց, դա հացի համար չէր, հավատքի համար էր, խաչի համար էր: Մենք այդպես էլ ապրում ենք: Մարդիկ կան, որ մարմնական են մտածում, մարդիկ կան, որ հոգևոր են մտածում, այնպես որ այցի կարևորությունը անկասկած է»,- ասաց Վարդան Ղուկասյանը:









Լուսանկարները՝ Արմեն Ավետիսյանի
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47