Դիզվառելիքի, թունաքիմիկատների թանկացումից հետո հայ ֆերմերն ուղղակի այլևս չի արտադրի, և ռուսական միսը, կաթնամթերքը, բելառուսական «զիբիլ» կարտոֆիլը կբերեն Հայաստան կլցնեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Եթե ինքնարժեքը բարձրացավ արտադրանքի, ինչի՞ մասին է խոսքը: Ռուսաստանի, Բելառուսի կառավարությունները սուբսիդավորում են իրենց ֆերմերներին և նրանք կարողանում են արտադրություն կազմակերպել, իսկ մեր կառավարությունը ոչինչ չի անում: Եթե Հայաստանում շարունակեն չսուբսիդավորել ֆերմերներին, վիճակը շատ ծանր կլինի, մենք մրցունակ չենք լինի մեր արտադրանքով ԵԱՏՄ շուկայում»,- նշեց նա:
2018թ. հունվարի 1-ից Հարկային օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված մոտ բարձրացել է դիզվառելիքի ակցիզային հարկը, ինչը ըստ Բերբերյանի՝ 1 լիտրի դեպքում մոտ 60 դրամի թանկացման է բերել: Նրա խոսքով՝ արդեն բարձրացել է նաև երրորդ երկրներից ներկրվող սերմացուների գինը, իսկ առաջիկայում նույնը կլինի նաև թունաքիմիկատների մասով:
«Եվրոպայից ստանում էինք սերմեր, դա հարկերից ազատված էր, այս տարվանից ԵԱՏՄ-ով պայմանավորված այն մեկ տոկոս է հարկվում է, հաջորդ տարի կլինի 2 տոկոս, իսկ 10 տարում պետք է անցնենք 10 տոկոս հարկման։ Այժմ 3-րդ երկրներից՝ հիմնականում Չինաստանից ներկրվող թունաքիմիկատների գները նույնպես կբարձրանան՝ կախված թե ինչ տոկոսադրույք կկիրառեն»,- հայտնեց նա:
Հրաչ Բերբերյանը նշում է, որ Հայաստանը նախորդ տարիներին թունաքիմիկատներ էր ձեռք բերում և՛ Եվրոպայից, և՛ Չինաստանից, և՛ Ռուսաստանից: Ներկրված թունաքիմիկատները տարբեր էին՝ թույլ ազդող, ուժեղ ազդող, ինչից արդեն տարբեր գներ էին լինում: Որակի և գնի համեմատությամբ ամենաէժանը չինականն էր, սակայն այս տարի արդեն ավելի էժան կլինի ռուսականը, կամ ղազախականը կամ բելառուսականը:
«Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ մեր ճանապարհները փակի և անարդարացիորեն ռուսները տիրում են մեր շուկային: Ռուսական թունաքիմիկատների մեջ էլ կա և լավ որակի, կա որ բանի պետք չէ: Օրինակ՝ իրենք եվրոպական լավագույն «Բայեր» ապրանքանիշի թունաքիմիկատը առնում են, նոսրացնում են մի քանի անգամ և նույն ձևով ծախում են Հայաստանի և մնացած պետությունների վրա: Ռուսաստանն իր համար շատ լավ շուկա ստեղծեց Հայաստանում»,- նկատեց նա:
Ագրարարագյուղացիական միավորման նախագահի կարծիքով՝ ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերից ամենաշատը տուժում է Հայաստանը: Մասնավորապես, նա նշեց, որ գյուղատնտեսության առումով ԵԱՏՄ մյուս երկրները պատրաստ էին այս ամենին, իսկ Հայաստանը՝ ոչ:
«Մի քանի նախարարներ ունենք ԵԱՏՄ-ում: Մի՞թե նրանք չկարողացան հանրապետությունը նախապատրաստել, որ այս վիճակը չլինի: Այս անսպասելի վիճակի ստեղծման մեղքը գցում եմ միայն ԵԱՏՄ-ում Հայաստանը ներկայացնող թույլ մասնագետների վրա»,- ասաց Հրաչ Բերբերյանը:
tert.am
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03