ՀՀ կառավարության օրակարգում է կայուն զարգացման նպատակների ազգայնացման, սեփական տնտեսության և հասարակության հնարավորությունների համադրման և այդ համատեքստում նպատակադրման խնդիրը: Այս մասին այսօր պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«Կայուն Զարգացում-2030» օրակարգի ԿԶՆ-2-ը՝ «Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության և սնուցման վիճակի բարելավման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը», ամփոփում է հինգ հիմնական և երեք լրացուցիչ գլոբալ թիրախ`ուղղված սովի և թերսնման բոլոր ձևերի վերցմանը և պարենային ապահովության հասնելուն՝ այն հաշվով, որ ոչ ոք դուրս չմնա: ԿԶՆ 2-ի հինգ հիմնական թիրախներն են.
Վերջ դնել սովին և ապահովել բոլոր մարդկանց համար անվտանգ, սննդարար և բավարար քանակի սննդի մատչելիությունը ողջ տարվա ընթացքում:
Վերջ դնել թերսնման բոլոր ձևերին և բավարարել դեռահաս աղջիկների, հղիների ու կրծքով կերակրող կանանց սնուցման կարիքները:
Կրկնապատկել փոքր պարենարտադրողների գյուղատնտեսական արտադրողականությունը և եկամուտները:
Ապահովել պարենարտադրության կայուն համակարգեր և ներդնել դիմակայուն գյուղատնտեսական գործելաոճեր:
Պահպանել սերմերի, մշակաբույսների, գյուղատնտեսական ու ընտելացված կենդանիների և դրանց վայրի ազգակիցների գենետիկ բազմազանությունը:
Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրինակ թերսնուցման խնդիրները հիմնականում կապված են ավելի փոքր տարիքի մինչև 5 տարեկան երեխաների հետ:
Փոխվարչապետն ասաց, որ թերսնուցման վերաբերյալ կարևորագույն մեկ խնդիր կա. այն է, երբ մարդիկ ուտում են և անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ չեն ստանում. «Դա կախված է տվյալ մարդկանց դիետիկ սովորություններից ու ազգային խոհանոցից: Դրա համար շատ կարևոր է, որ հատկապես փոքր տարիքի երեխաներին կերակրելիս դրան մեծ ուշադրություն դարձնեն»:
Հարցին` այս ծրագիրը նպաստո՞ւմ է աղքատության մակարդակի իջեցմանը, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Այս ծրագիրը հենց աղքատության մակարդակի իջեցմանն ուղղված չէ, որովհետև աղքատության մակարդակի իջեցման խնդիրը տնտեսական աճի ապահովումն է, և երբ մենք ամփոփենք Կայուն զարգացման ծրագիրը, այնտեղ կներկայացնենք, կառավարության թիրախային ծրագրերն ու ռազմավարությունը»:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02