Թուրքական demokrathaber.org կայքը զրուցել է ծնունդով Դիարբեքիրից ստամբուլաբնակ Սիլվա Օզյերլիի հետ, որը հայտնի է տնական լիկյորի արտադրությամբ, որն էլ պատրաստում է նախնիներից եկած բաղադրատոմսով:
«Մեր կրած ցավերը լիկյորի միջոցով քաղցրացնում եմ», - պատմում է տիկին Սիլվան, որը ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում մնացած հայ որբերի ժառանգ է. նրանց ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Ստամբուլ:
«Հորս մահից հետո տեղափոխվեցինք: Ամուսնու մահից հետո մայրս 6 դուստրերի հետ չէր կարող մնալ այնտեղ, վախենում էր, որ կառևանգեն մեզ: Կիպրոսի շարժման ժամանակներն էին, ազգայնական շարժումները Թուրքիայի բոլոր կողմերում նորից սրվել էին, Դիարբեքիրի հայերը միանգամից լքեցին քաղաքը, մնացողներն էլ միշտ վախի մեջ ապրեցին: Ստամբուլում բազմության մեջ կորելը հեշտ է, իսկ Դիարբեքիրում որպես փոքրամասնություն աչք ես ծակում», - հիշում է Օզյերլին:
Մեծ քաղաքն էլ, սակայն, իր զրկանքներն ուներ։
«Դիարբեքիրի մեր մեծ առանձնատնից տեղափոխվեցինք Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի շենքերից մեկի նկուղային հարկ: Մորս մահից հետո մեր մշակույթն ու կյանքի գույները քիչ-քիչ սկսեցին վերանալ: Լիկյոր պատրաստել սկսելն էլ այդ գույները վերագտնելու ճանապարհին մի քայլ էր»,- պատմում է Օզյերլին, ում խոսքով Դիարբեքիրում քրդերը նրանց «գյավուր» էին ասում, իսկ Ստամբուլում թուրքերն ու հայերը՝ «քուրդ»:
Սակայն դիարբեքիրցի հայուհին որևէ մեկին մեղադրել չի շտապում. «Մարդիկ ոտքի վրա մնալու համար դիմացինի հանդեպ ատելության կարիք են զգում: Ատելությունն ի ծնե եկող բան չէ, դա սովորեցնում են: Եթե այստեղ սեր սովորեցնեին՝ սա բոլորովին այլ երկիր կդառնար»:
Ստամբուլում Հրանտ Դինքի և նրա կնոջ՝ Ռաքելի հետ միասին նույն ամառային ճամբարը հաճախած Սիլվան սիրով հիշում է, որ վերջիններս մեծ եղբայր ու քույր էին դարձել իրենց համար:
24 տարի անց հայուհին հավաքել է համարձակությունն ու այցելել ծննդավայրը՝ Դիարբեքիր: Պատմում է, որ իրենց թաղամասի, տների ու եկեղեցիների քանդված լինելը տեսնելով «խռովել է Դիարբեքիրից»:
«Եկեղեցին, ուր ամեն կիրակի գնում էինք (նկատի ունի Սուրբ Կիրակոսը-tert.am), վերակառուցվեց: Այդ օրն իրականում հաշտվեցի Դիարբեքիրի հետ, ցավերս կարծես սփոփվեցին: Սակայն այժմ ռազմական գործողությունների պատճառով թաղամասի երկու եկեղեցիներն էլ կրկին քանդվել են: Պետության ներկայացուցիչները մասնակցել էին այդ եկեղեցիների վերաբացմանը, հպարտացել դրանով, ցույց տվել այդ ամենը եվրոպացիներին՝ որպես նոր Թուրքիայի դեմք: Իսկ հիմա ո՛չ այդ թաղամասը կա, ո՛չ եկեղեցին: Մեկ մզկիթ եթե քանդվի՝ ամբողջ երկիրը ոտքի է կանգնում, բայց երբ հարցը եկեղեցուն է վերաբերում՝ ոչ ոքի պետք չէ, միայն մեր հոգին է շատ ցավում», - տխրությամբ փաստում է տիկին Սիլվան:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02