Գերմանիայում բուժում ստացող վիրավոր զինծառայող Արման Լազգիյանի վիճակի բարելավումը բուժման երկրի հետ չի կապված: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Նույն դինամիկան մենք ակնկալում էինք նաեւ այստեղ, սրա մասին են վկայում մեր գերմանացի կոլեգաների գրառումները, որոնք բարձր են գնահատում Հայաստանի բժիշկների աշխատանքը։ Այնպես որ ես չեմ կարծում որ սա կապված է բուժման վայրի հետ»,-ասել է նա:
Անդրադառնալով Արմանի հոր՝ Միքայել Լազգիյանի պնդմանը, որ պետությունն իր որդու բուժման համար ոչ մի կոպեկ փող չի տվել, նախարարն ասաց, որ Արման Լազգիյանի արտերկրում բուժումը կազմակերպելու նպատակահարմարության վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովը հարցի պատասխանը տվել է։ Ամենայն հավանականությամբ, նախարարը նկատի ուներ այն, որ հանձնաժողովը Արման Լազգիյանին պետության հաշվին արտերկիր ուղարկելը նպատակահարմար չի գտել, եւ գումարը հավաքվել է մասնավոր նվիրատվությունների հաշվին։
«Այդպիսի բան չի կարող լինել, որ պետությունը մասնակցություն չունենա, որովհետեւ առաջին գծից մինչեւ նեղ մասնագիտական բուժօգնություն իհարկե պետական հովանու ներքո է եղել։ Ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ հիվանդանոցը չի ներկայացրել բուժման ծախսերը, եւ նպատակահարմար է գտել որ ինքը կհովանավորի եւ բարերարության կեցվածքով հանդես կգա, ես կարծում եմ, սա շատ ողջունելի է։ Մեր կողմից սա խիստ ողջունվում է, եւ համոզված եմ, որ նման կեցվածքով հանդես եկող բարերարները հետագայում էլ կփորձեն հոգալ այն ծախսերը, որոնք որ այդ տղաների մոտ կարող են հետագայում առաջանալ։ Ինչ վերաբերում է պետական ծախսերին, համոզված ձեզ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր հնարավոր միջոցառումները եւ բուժական օգնությունը պետական ծրագրերի շրջանակներում է կազմակերպվում առհասարակ, եւ մենք պատրաստ ենք մեր տղաներին վերադառնալուն պես եւս շարունակել այդ ծրագրերում ներգրավել», – ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ողնաշարի վիրավորում ու ոսկրածուծի վնասվածք էր ստացել: Նրան ծանր վիճակում հասցրել էին «Էրեբունի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Մի շարք վիրահատություններից հետո Արմանի ծնողները ցանկացել են նրա բուժումը շարունակել Գերմանիայում:
Չնայած Հայաստանի Կառավարության որոշմանն այն մասին, որ այն վիրավորները, ում Հայաստանում չեն կարողանա պատշաճ օգնություն ցուցաբերել, Կառավարության միջոցներով կուղարկվեն արտասահման բուժվելու, Արման Լազգիյանի վրա այդ որոշումը չտարածվեց: Բայց քանի որ ծնողները պնդում էին արտասահմանյան բուժման անհրաժեշտութունը, Կառավարության անդամները նրանց օգնեցին «մասնավոր աղբյուրներից» ստացված միջոցներով, եւ տղան տեղափոխվեց Գերմանիա։ Արմանի հայրը նշում է, որ պետությունը նույնիսկ 10 դրամ չի հատկացրել Արմանի՝ Գերմանիայում բուժման համար
news.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47