Հունվար ամսին բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված գազի գնի բարձրացումը լիովին համահունչ է հարկային փոփոխություններին: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով սոցիալական նշանակության ապրանքների շուկայի մոնիտորինգի արդյունքները:
Նա նշել է, որ նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո բենզինի գինը բարձրացել է 20 դրամով, դիզելային վառելիքինը` 60 դրամով, իսկ սեղմված գազի 1 խորանարդ մետրի գինը՝ 20 դրամով: Մասնավորապես, 1 տոննա բենզինի ներկրման ակցիզային հարկը հունվարի 1-ից 25 հազար դրամից բարձրացել է մինչեւ 40 հազար դրամ: Միեւնույն ժամանակ, ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) չափը 120 հազար դրամից բարձրացել է մինչեւ 135 հազար դրամ, ինչը, իր հերթին, ազդել է վերջնական գնի վրա:
ՏՄՊՊՀ-ի ղեկավարը հիշեցրել է, որ դիզելային վառելիքի ներմուծումն ու օտարումը նախկինում ԱԱՀ-ով հարկված չէին, ընդ որում, 1 տոննա դիզվառելիքի ակցիզային հարկը 35 հազար դրամ էր: Հունվարի 1-ից ակցիզային հարկը նվազել է մինչեւ 13 հազար դրամ, սակայն այս ապրանքի դեպքում սկսել է ԱԱՀ-ը գործել, ինչը հանգեցրել է գների բարձրացմանը 60 դրամի չափով:
Ինչ վերաբերում է սեղմված գազին, ապա, ըստ Շաբոյանի, ակցիզային հարկը 8.830 դրամից բարձրացվել է մինչեւ 25 հազար դրամ, այսինքն ավելացել է 16.670 դրամով: Եթե դրան ավելացնել ԱԱՀ-ի գումարը, ապա ստացվում է, որ վառելիքի այս տեսակի հարկերը ավելացել են 20 հազար դրամով:
«Հնարավոր չարաշահումներից խուսափելու համար հանձնաժողովն ամեն օր մոնիտորինգ է իրականացնում այն շուկաներում, որտեղ գործում են գերիշխող դիրք ունեցող խաղացողները, եւ եթե այդպիսիք հայտնաբերվեն, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք», - վստահեցրեց պաշտոնյան:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք հանձնաժողովը ուսումնասիրություններ է անցկացրել վառելիքի շուկաների գերիշխողների միջեւ կարտելային գործարքների բացահայտման ուղղությամբ, պաշտոնյան պատասխանել է, որ մեղադրանքների համար որեւէ ապացույց եւ հիմք չկա:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ Հարկային եւ Մաքսային նոր օրենսգրքերը, որոնք որոշ ապրանքատեսակների հարկային դրույքաչափերի փոփոխություն են նախատեսում:
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03