«Ելք» խմբակցության կողմից ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը hիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե կա՞ սահմանված ընթացակարգ, թե ինչպես է անձը ճանաչվում խաղամոլ:
«Անձը ճանաչվում է անգործունակ այս խաղամոլությամբ տարվելու հետևանքով, եթե դա դիագնոզ է, ապա ընթացակարգ պետք է ունենա, և ունե՞նք արդյոք նախադեպեր»,-հարցրեց նա:
Մյուս հարցը վերաբերում էր համացանցային տիրույթում նախատեսվող անելիքներին: «Կազմակերպիչների մասով եթե խաղատներում անելիքները հասկանալի են, համացանցում է դժվար պատկերացնել, իսկ գերակշիռ մասը համացանցի միջոցով է տեղի ունենում, հետագայում կա՞ եղանակ այստեղ ճանաչելու որպես անգործունակ խաղամոլ»,-հարցրեց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, թե սահմանափակ անգործունակ ճանաչելու ինստիտուտը նոր բան չէ: «Այն գոյություն ունի քաղաքացիական դատավարության օրենսգրքով, և մենք անելիք չունենք, թե ինչպես է ճանաչվում, այսինքն՝ խաղամոլություն ֆիքսած փորձաքննության ընթացակարգ գոյություն ունի, թե ինչպես է դատարանը ճանաչում խաղամոլ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կազմակերպիչներին, ապա Մարուքյանը նշեց, թե համացանցային խաղերի հետ կապված առաջարկներ ստացել են նաև գործընկներներից, ովքեր շահագրգռված են այս հարցը լուծել:
«Պետք է աշխատանքային ֆորմատով քննարկել, հնարավորինս նվազեցնել խնդիրները համացանցում խաղերից տարվելու համար: Ավելի բարդ է քան այս դեպքում, որովհետև հսկողության խնդիրներ կան, բայց կարծում եմ՝ տարբերակներ կարող ենք գտնել միջազգային փորձի ուսումնասիրման դեպքում»,-ասաց նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02