ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ աջ ղեկով մեքենաների ներկրման խնդրին:
«Ես՝ որպես իրավաբան, տարակարծություն ունեմ, թե ինչպես կարող է իրավական ակտը ուժի մեջ մտնել ապրիլի 15-ին, բայց ուժի մեջ մտած իրավական ակտով սահմանված արգելքը կիրառվել ապրիլի 1 մեկին»,-ասաց նա և նշեց, թե իր մտահոգությունը, սակայն, ոչ այդքան այդ հարցն է, որքան ամիսներ առաջ ԱԺ դահլիճում քաղաքական մեծամասնության կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրի հարկային և մաքսային վարչարարության մասին որոշման անտեսումը:
«Առանձին անդրադարձ կա՝ կարևոր հանրային նշանակության հարցերի ընդունումից առաջ իրականացնել հանրային իրազեկում, բայց, ցավոք, կառավարությունը նորից պահմտոցի խաղալու վարքագիծ հիշեցնող մարտավարությամբ հանդես եկավ և մինչև վերջին պահը հանրությունից թաքցրեց դա, ապա սղղացնելով՝ նորից անցկացրեց այդ որոշումը»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ հետաքրքիրն այն է, որ այդ որոշումը բացատրում են նրանով, թե այդ ավտոմեքենաների շահագործումը վտանգավոր է քաղաքացիների կյանքի և առողջության համար: Ըստ նրա, եթե սպառնում է, ուրեմն պետք է արգելել և ենթադրեց, որ կառավարության նման որոշումը ոչ թե ազգաբնակչության կյանքը ապահովագրելու նպատակ է հետապնդում, այլ որոշ խմբի կամ անձանց շահերի համար է:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02