Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ստորագրվել է 20-ից ավելի համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը 7 մլրդ դոլար է։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հայտնի է, որ նոր պայմանագրերը կնքվել են The Boeing Company, GE Transportation, GE Digital, Chevron, Air Astana, KazTemirZholy, SCAT Airlines ընկերությունների հետ:
Ավելի վաղ Նազարբաևն ասել էր, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Ղազախստանի միջև ավելի քան 7.5 մլրդ դոլարի 20-ից ավելի առևտրային պայմանագիր կստորագրվի:
«Երկրի ղեկավարի պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է ավելի քան 20 առևտրային փաստաթուղթ՝ ներդրումային ու առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, որոնք ուղղված են ավիացիայի և տիեզերական հետազոտությունների, նավթաքիմիական ու գյուղատնտեսական ոլորտներում, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման նախագծերի իրականացմանը»,-ասվում է պաշտոնական հայտարարությունում:
Gazeta.ru-ն հավելում է, որ Նազարբաևն ԱՄՆ-ում կմնա մինչև հունվարի 18-ը: Հայտնի է նաև, որ նա նախագահ Թրամփին հրավիրել է Ղազախստան:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02