ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առևանգելու մասին հրապարակումներին և հանձնարարել ծառայողական քննություն իրականացնել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանությունից:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին պատգամավորական հարցում էր ուղարկել՝ կատարվածում նշելով նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի դերակատարումը:
«Պարոն Շահինյան, ս/թ հունիսի 17-ին քաղաքացի Արմեն Իսրայելյանը, ով ներկայացել է որպես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «մոտ» աշխատած անձ, armtimes.com կայքի տեսախցիկի առաջ ներկայացրել է տեղեկություններ, վկայություններ, որոնք վկայում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ղեկավարվող հանցավոր սխեմայի գոյության մասին»,- գրել է պատգամավորը։
Նա նաև նշել է. «Իսրայելյանի ներկայացրած փաստերը վկայում են, որ այդ հանցավոր մեխանիզմի գործունեության մեջ որոշակի դերակատարում ունի նաև ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժինը: Ճիշտ է, հրապարակման լույս ընծայումից և ԱԺ-ում խնդրի հետ կապված իմ արած հայտարարություններից հետո Իսրայելյանը մեկ այլ լրատվամիջոցի միջոցով հրաժարումի հայտարարություն է արել, բայց armtimes.com-ում նրա վկայակոչած փաստերը պիտի գոյություն ունենան (կամ չունենան) անկախ նրանից՝ սկզբնաղբյուր հանդիսացած անձը պնդո՞ւմ է դրանց վրա, թե ոչ»:
Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը գրել էր, որ նմանատիպ մի գրություն էլ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին է ուղարկել՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնի գործունեության վերաբերյալ:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47