Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն պատասխանել է թվիթերյան գրառումների վերաբերյալ իր հասցեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած քննադատություններին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Քաֆթանջըօղլուն հայտարարել է, որ պետության դեմ գրած խիստ ընդդիմադիր բնույթի գրառումների հեղինակն ինքը չէ՝ ընդունելով, որ ինքը միայն Հայոց ցեղասպանության մասին գրառումն է կատարել:
«Իմ tweet-ի մեջ գրած միակ բանը Հայոց ցեղասպանության տարելիցի օրվա քայլերթի վերաբերյալ ուղերձն է եղել: Տեղեկացրել եմ, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված քայլերթը սկսվել է ու ցեղասպանության վերաբերյալ էլի մի քանի բան եմ գրել: Դրանից բացի մնացած բոլոր գրառումներն իմ արածը չեն»,- պարզաբանել է Քաֆթանջըօղլուն:
Աղբյուրը հիշեցնում է, որ Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012թ. ապրիլի 24-ին: Նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»: Ցեղասպանության մասին գրառումը նախկինում Քաֆթանջօղլուի թվիթերյան հաշվից կատարված հակաիշխանական գրառումները թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին այն բանից հետո, երբ վերջինս օրեր առաջ ընտրվեց ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար: Երեկ՝ հունվարի 16-ին թեմային անդրադարձել էր նախագահ Էրդողանը՝ խիստ քննադատելով Քաֆթանջըօղլուին:
Թուրքիայի նախագահը Քաֆթանջըօղլուի՝ «Twiter»-ում առած գրառումներից առանձնացրել է հատկապես Հայոց ցեղասպանության մասին գրառումը:
«Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը» հռետորական հարցն ուղղելով՝ Էրդողանը շարունակել է. «Նա (Քաֆթանջըօղլուն-խմբ.), Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետության էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»:
Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը՝ այն սադրանք անվանելով:
Ըստ Էրդողանի՝ Քաֆթանջըօղլուի՝ ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում ընտրվելն իսկական «աղետ» է:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02