ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում «Յուլիայի սկյուռիկները» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ, բժշկուհի Ջուլիետա Կիվորկովայի հովանավորությամբ գործող ատամնաբուժական կաբինետը համալրվել է իտալական գերժամանակակից ռենտգեն սարքավորումով (MYRAY Zen-x, MYRAY RXDC), որը ձեռք է բերվել «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի և ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու տիկին Յադվիգա Նովակովսկայի նվիրատվությունների շնորհիվ:
Հունիսի 22-ին տեխնիկապես վերազինված ատամնաբուժական կաբինետում տեղի է ունեցել Ռուզաննա Խաչատրյանի և Յադվիգա Նովակովսկայի հանդիպումը բուժանձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք մասնագիտական հարցեր:
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, «Յուլիայի սկյուռիկները» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ջուլիետա Կիվորկովան, գործադիր տնօրեն Հովհաննես Աբրահամյանը և ատամնաբուժական կաբինետի բուժանձնակազմը երախտագիտության ջերմ խոսքեր ուղղեցին հյուրերին:
«Մեր հայրենակից, բարերար, բժշկուհի Ջուլիետա Կիվորկովայի գլխավորած թիմի և մանկատան անձնակազմի անունից արժեքավոր նվերի համար խորին շնորհակալություն եմ հայտնում տիկին Ռուզաննա Խաչատրյանին և տիկին Յադվիգա Նովակովսկային: Այսուհետ երեխաների առողջության բարելավման գործընթացն առավել դյուրին և արդյունավետ կլինի: Այս երեխաները բոլորիս ուշադրության և հոգածության կարիքն ունեն»,-ասաց «Յուլիայի սկյուռիկները» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Աբրահամյանը:
«Յուլիայի սկյուռիկները» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ջուլիետա Կիվորկովան կարևորեց Ռուզաննա Խաչատրյանի և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցությունը. ««Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը մասնագիտությամբ ստոմատոլոգ է: Մենք՝ որպես գործընկերներ, բազմիցս քննարկումներ ենք ծավալել մասնագիտական հարցերի շուրջ: Նրան ի սկզբանե հետաքրքրեց մեր ատամնաբուժական ծառայությունը, քանի որ սպասարկում ենք հաշմանդամություն ունեցող երեխաներին: Ցավոք, կան նաև հաշմանդամություն ունեցող զինծառայողներ, որոնց բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ունեն նույն առանձնահատկությունները: Հանդիպումներից մեկի ժամանակ քննարկել են նաև, այսպես կոչված, ատամնաբուժարան՝ անիվների վրա՝ շարժական ատամնաբուժական կաբինետ ստեղծելու գաղափարը, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և կհասնի հեռավոր զորամասեր, հնարավորինս կմոտենա մարտական դիրքերին և կապահովի զինծառայողների ատամնաբուժական սպասարկումը: Մենք արդեն ունենք բուժանձնակազմ, որը սիրով կօգնի հայ զինվորին: Շարժական ատամնաբուժարան ստեղծելն իմ երազանքն է, և կարծում եմ՝ համագործակցության արդյունքում այն իրականություն կդառնա»:
Խոսելով հայ-լեհական համագործակցության մասին՝ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու տիկին Յադվիգա Նովակովսկան պատմեց, որ իր համար կարևոր և առանձնահատուկ նշանակություն է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տիկին Ռուզաննա Խաչատրյանի հետ իր հանդիպումը:
«Մեր հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ հետ զրուցեցինք բարեգործության, մարդկանց աջակցելու մասին: Նա նրբանկատ կին է և գիտի, թե ինչպես պետք է օգնել մարդկանց: Երբ նրան պատմեցի մանկատանն արդեն մի քանի տարի գործող ատամնաբուժական կաբինետի մասին, անմիջապես աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Ես չափազանց ուրախ եմ, որ այսօր մեր համատեղ ջանքերի շնորհիվ ատամնաբուժական կաբինետը համալրվել է ռենտգեն սարքավորումով, որի անհրաժեշտությունն իսկապես մեծ էր»,- նշել է Յադվիգա Նովակովսկան:



20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47