Թուրքիայի ըննդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որով մեկնաբանել է օրեր առաջ թուրքական «Աքշամ» պարբերականի՝ իր դեմ հնչեցրած մեղադրանքները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական իշխանամետ «Աքշամ» պարբերականն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքարանում շարունակվող լարված իրավիճակին և հանդես է եկել հաջակցություն Աթեշյանի ու քարկոծել Կարո Փայլանին:
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Փայլանը նման հրապարակումն անվանել է մանիպուլացիոն՝ նշելով, որ որոշ մութ ուժեր փորձում են նման կերպ ապակողմնորոշել պետությանն ու հասարակությանը:
«Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք անցյալից մինչ օրս շատ դժվարին ժամանակաշրջաններով ենք անցել: Նման ժամանակներում ունեցեն ենք շատ պատվավոր հոգևոր ու աշխարհիկ գործիչներ, որոնք մշտապես հարգանքով են հիշատակվել: Սակայն այսօր որոշ դերակատարներ իրենց ցուցաբերած դիրքորոշմամբ, ցավոք, միայն ամաչեցնում են մեզ», - ասել է Փայլանը:
Անդրադառնալով հայկական սփյուռքի թելադրանքով Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնին Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին հաստատելու մտադության մասին մեղադրանքներին, Փայլանը նշել է, որ երբևէ չի եղել պատրիարքի որևէ հավանական թեկնածուի ակնհայտ կողմնակիցը և պայքարում է համայնքի արդար պահանջի՝ պատրիարքի ընտրությունների անցկացման համար:
«Ի հակառակ այդ հոդվածում տեղ գտած պնդումների՝ մինչ օրս երբևէ չեմ հայտարարել պատրիարքի հավանական թեկնածուներից որևէ մեկին աջակցելու մասին: Համայնքի կողմից հարգանք վայելող, իր պարտականություններն արժանավայել կերպով կատարող ցանկացած թեկնածու ինձ համար թանկ է: Իսկ պատրիարքին իր ձայներով ընտրողը ոչ թե ես, այլ Թուրքիայի հայ համայնքը պետք է լինի», - ասել է Փայլանը:
Իշխանամետ թերթը, մասնավորապես, պնդել էր, թե Փայլանը, համագործակցելով հայկական սփյուռքի հետ, ցանկանում է պատրիարքական աթոռին նստեցնել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանին, ում սիրում են սփյուռքում և ով, ի տարբերություն Աթեշյանի, ցեղասպանության ճանաչման ջատագով է:
Ըստ պարբերականի՝ հայկական սփյուռքի հակաթուրքական տարրերը փորձում են իրենց ազդեցությունը սփռել Թուրքիայի հայության վրա և այդ հարցում օգտագործում են Կարո Փայլանին:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02