ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության կողմից` իրենց խմբակցության պատգամավորների ներկայացրած «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի մերժմանը և կառավարության հետ աշխատելու կոչին:
«Կառավարության անդամները վարչապետին սխալ տեղեկատվություն են ներկայացնում, մենք ավելի քան համագործակցում ենք: Նախագիծը պատրաստել ենք պատգամավորներով, և գյուղատնտեսության հանձնաժողովի ներկայացուցիչ Վարդևան Գրիգորյանն անձամբ տևական ժամանակ աշխատել է գյուղատնտեսության նախարարության համապատասխան կառույցների հետ: Իսկ գյուղատնտեսության փոխնախարարը պետք է ազնվություն ունենար նշելու, որ նախագիծը տևական ժամանակ քննարկվել է հենց իրենց նախարարության տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ նորից վերընթերցել է իրենց կողմից ներկայացված նախագիծը և որևէ պոպուլիզմ այնտեղ չի տեսել: «Մենք ասում ենք, որ գյուղացիական տնտեսությունների աջակցությունը ոչ թե պետք է թողնել կառավարության բարի կամքի դրսևորմանը, որ իրենք ինչպես ուզենան սուբսիդավորեն, այլ օրենքով սահմանվի աջակցությունը, ըստ որի` որքան լինի տնտեսական աճը, այնքան համամասնորեն աճի նաև պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հաշվարկներ ներկայացնելուն, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Մենք չենք կարող մեր մատից հոտ քաշել, թե, օրինակ, 2018 թվականին տնտեսական աճը, որքան կլինի և, ըստ այդմ, համամասնորեն որքան կաճի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությունը»:
Անդրադառնալով նաև «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անելու իրենց առաջարկի մերժմանը, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց համար բացարձակ անընդունելի են կառավարության ներկայացուցիչների պնդումները, որ օրենսգրքում սահմանված ռեյտինգային ընտրակարգը ապահովել է ազատ արդար ընտրությունը: «Ընտրությունների ժամանակ գործել է մեկ հստակ բանաձև` որքան շատ փող, այնքան շատ ռեյտինգ»,-ասաց նա:
Պատգամավորը կոչ արեց նաև նայել ՀՀԿ-ի ցուցակը և նշեց. «Իրենց համամասնական ցուցակից հատուկենտ քաղաքական գործիչներ, որ համարձակություն ունեցան առաջադրվելու ռեյտինգային ցուցակով և մի քանի անգամ ավելի քիչ ձայն են ստացել, քան թաղային հեղինակությունները, որոնք քաղաքականությունից կիլոմետրով հեռու են»,-ասաց նա:
Նա նշեց, որ իրենք շարունակելու են անել իրենց գործը` ներկայացնել նախագծեր: «Շարունակելու ենք հանրությանը ներկայացնել, թե ինչու կառավարությունը այս կամ այն ոչ պատշաճ պատճառաբանությամբ մերժում է մեր նախագծերը»,-հավելեց նա:
tert.am
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
12:17 26.06.25
11:12 26.06.25
10:02 26.06.25
10:39 26.06.25
11:02 26.06.25
12:03 26.06.25
11:23 26.06.25
11:36 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03