«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գերբնակեցման հարցը կլուծվի բարվոք վիճակի նոր քրեակատարողական հիմնարկ ունենալուց հետո:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը:
«Դատապարտյալների պահման պայմանների հետ կապված խնդիր իրականում կա և այն պայմանավորված է ենթակառուցվածքների հետ, որոնք ժառանգություն են մնացել Խորհրդային Միությունից: Փորձ արվել էն այդ ՔԿՀ-ներում վերանորոգման արդյունքում հասնել ինչ- ինչ չափորոշիչների, սակայն մարդու իրավունքների պահպանման առումով դրանք բավարար համարել հնարավոր չէ»,-ասաց Տիգրան Սահակյանը:
Տիգրան Սահակյանը հիշեցրեց, որ այդ նպատակով դեռևս 2009-ից որոշում կայացվեց ենթակառուցվածքային փոփոխություններ իրականացնել, և այդ ծրագրի շրջանակներում կառուցվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, և գերբեռնվածությունն էապես նվազեց:
«Այդ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում մենք ունենալու ենք միջազգային չափանիշներին համաձայն քրեակատարողական հիմնարկներ ու պահման պայմաններ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր մեր ֆինանսական վիճակը թույլ չի տալիս, որ դա իրականացնենք մեկ կամ երկու տարվա ընթացքում: Այն իրականացվում է փուլ առ փուլ»,-ասաց Սահակյանը, հավելելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գերծանրաբեռնվածությունը մի շարք հանգամանքներով է պայմանավորված` այդ թվում նաև համատեղելիությամբ:
Ինչ վերաբերում է պատժի կրման հետ չհամապատասխանող հիվանդություններ ունեցող դատապարտյալներին և կալանավորներին, Տիգրան Սահակյանն ասաց, որ 2017 թվականին 1740 կալանավոր և դատապարտյալ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ, քանի որ ՔԿՀ-ներում իրենց բուժումը արդյունավետ չէր:
«Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա 2017-ին մահացել է 17 անձ, որոնցից 7-ը մահացել է հիվանդության պատճառով: 2016-ին 29 մարդ է մահացել, որից 7-ը հիվանդության պատճառով»,-ասաց Սահակյանը:
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
12:17 26.06.25
11:12 26.06.25
12:03 26.06.25
10:02 26.06.25
10:39 26.06.25
11:02 26.06.25
12:35 26.06.25
11:23 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03