Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին տարիների քաղաքական որոշումները գալիս են վկայելու, որ նախագահը խնդիր է դրել մոբիլիզացնելու Հայաստանից դուրս ձևավորված հայկական գործոնը մեկ նպատակի՝ զարգացնելու Հայաստանի Հանրապետությունն ու այն դարձնելու մրցունակ տնտեսությամբ պետություն՝ համայն հայության համար։
Մի կողմից Կարեն Կարապետյանին նշանակելով Հայաստանի վարչապետ և ՀՀԿ-ի առաջին փոխնախագահ՝ Սերժ Սարգսյանը լծակ տվեց Կարեն Կարապետյանին՝ մեծ բարերար Սամվել Կարապետյանի աջակցությամբ Ռուսաստանում կայացած հայերի ֆինանսական ռեսուրսները ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, որի արդյունքում Սամվել Կարապետյանն արդեն իսկ հիմնադրել է «Ներդրողների ակումբ», այդ ակումբում ներգրավվելով 30-ից ավել ռուսաստանաբնակ հայ գործարարների, ովքեր այս պահին ներդրումներ են կատարում Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում, իսկ ինքը՝ Սամվել Կարապետյանն արդեն իսկ միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել, ավելին՝ խոստացել առաջիկա 10 տարիների ընթացքում 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսության մեջ։
Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրելով Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի շարունակում է հայկական գործոնի մոբիլիզացման քաղաքականությունը՝ այս դեպքում էլ լծակ տալով հայկական սփյուռքում և , հատկապես՝ Արևմուտքում, հաջողությունների հասած հայորդիների ներդրումներնն ուղղել դեպի Հայաստանի տնտեսություն։
Արմեն Սարգսյանը լուրջ կապեր և հեղինակություն ունի Արևմուտքում, և ակնհայտ է, որ նախագահական իշխանությունը կարող է և պետք է օգտագործի Հայաստան ներդրումներ բերելու նպատակով։
Ակնհայտ է, որ միայն Հայաստանի ներքին ռեսուրսներով մենք չենք կարող զարգացնել Հայաստանի տնտեսությունը, և այս ճանապարհը՝ դրսի հայերի ուղղակի օգնությամբ զարգացնել Հայաստանի տնտեսությունը, ճիշտ ճանապարհ է, որը մի կողմից կզարգացնի Հայաստանի տնտեսությունը, մյուս կողմից՝ Հայաստանը կդարձնի իսկապես համայն հայության հայրենիք՝ հայ ժողովրդի տարբեր շերտերին կապելով Մայր Հայրենիքի հետ։
Սամվել Կարապետյանը արդեն իսկ Ռուսաստանում ձևավորված հայկական կապիտալով աջակցում է Հայաստանի տնտեսության զարգացմանը, և եթե Արմեն Սարգսյանին էլ հաջողվի Արևմուտքում կայացած, հայկական և ոչ միայն, կապիտալն ուղղել դեպի Հայաստան, և եթե սրան էլ գումարենք այս տարիներին Հայաստանում ձևավորված բիզնեսի հայաստանակենտրոն մտածողության ձևավորումը, ապա միայն նման դեպքում մեզ կհաջողվի կերտել ուժեղ պետականություն՝ արդի և մրցունակ տնտեսությամբ։
Սերժ Սարգսյանը բացում է Հայաստանի դռները սփյուռքում կայացած հայորդիների առջև՝ կոչ անելով նրանց կանգնելու Հայաստանի կողքին սեփական ներդրումներով և հոգատարությամբ։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02