«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը թանկացումների դեմ «Ելք» դաշինքի հրավիրած երթին իրազեկեց, թե ինչն է նման թանկացումների պատճառը և հայտարարեց, թե այս երթով մեկնարկում է թանկացումների դեմ պայքարը:
Մարուքյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից նոր Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտել, մի շարք հարկատեսակներ են ավելացվել: Ըստ նրա, խնդիրը կապ ունի ներքին օրենսդրության հետ: «Նոր Հարկային օրենսգրքով ակցիզային հարկը բարձրացվել է, որը հարվածում է ՀՀ-ում շատ փոքր միջին խավին, եթե կարելի է ասել, որ ունենք միջին խավ»,-ասաց նա և նշեց, թե թանկացումների այս հարվածները շատ հուժկու են:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ սեղմված գազի, բենզինի և դիզվառելիքի թանկացումը բոլոր ոլորտների վրա անդրադառնալու է և անդրադարձել է։ «Պատճառաբանում են, իբր միջազգային գների թանկացման պատճառով է, բայց թանկացել են ԱԺ-ի կողմից նոր Հարկային օրենսգրքով, որին «Ելքը» դեմ է քվեարկել, փոփոխություններ առաջարկել և որոնք մերժվել են: Ունենք 9 մանդատներ, ես վստահ ենք, որ կարելի է փոխել ձեր աջակցությամբ, և այդ էներգիան ուղղելու դեպի քաղաքական մեծամասնություն»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իրենց նվազագույն պահանջն է նախկին եկամտահարկի չափին վերադառնալը, որովհետև նախկինում էլ, ըստ նրա, հարկային բեռը շատ բարձր է եղել:
Բացի այդ, ըստ նրա, նաև մի շարք այլ ապրանքների գներ, արդեն միջազգային գործոնով պայմանավորված, թանկացել են, քաղաքացիների սոցիալական բեռն ավելացել է, չեն բարձրացվել թոշակներն ու աշխատավարձերը, նպաստները:
«Այսինքն՝ շարունակում են հավելյալ գումարներ հավաքել, մի կողմից ստվերային տնտեսությունից գումարներ չհավաքելով, կոռուպցիայի դեմ չպայքարելով, հարկային բեռն են ավելացնում՝ չավելացնելով եկամուտները»,-ասաց նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02