Սննդի անվտանգության պետական ծառայությունը գործընկերների հետ նախատեսում է ընթացիկ տարում իրականացնել բնակչության սննդակարգի լայնածավալ ուսումնասիրություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծաղկաձորում երկօրյա սեմինարի ընթացքում լրագրողներին այս մասին տեղեկացրել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այս հետազոտությունը ծառայելու է որպես ռիսկերի գնահատման գործիք, որին նախորդելու է կենդանական և բուսական ծագման մի շարք մթերքներում մնացորդային նյութերի ուսումնասիրությունը։
«Մենք իրականացնում ենք և շարունակելու ենք մոնիտորինգային ծրագրերը՝ պարզելու մի խումբ կենդանական ու բուսական սննդամթերքում, այդ թվում՝ մսի, մրգեր-բանջարեղենի և մշակաբույսերի մեջ մնացորդային նյութերի քանակությունը։ Բացի այդ՝ դիտարկելու ենք նաև գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) առկայությունը, որ մեր երկրի մակարդակով ունենանք հստակ պատկեր»,-ասել է Իշխան Կարապետյանը։
Մոնիտորինգի վերջնական արդյունքներն ակնկալվում են 2019-ի սկզբին, իսկ մինչ դա, եթե շարունակական ուսումնասիրությունները որևէ պահի մարդկանց կյանքի ու առողջության համար վնաս հանդիսացող շեղումներ հայտնաբերեն, որոնք պահանջեն հրատապ կանխարգելիչ միջոցառումներ, ապա դրանք կիրականացվեն։
Այս գործընթացին զուգահեռ, որպեսզի կատարվի այս կամ այն մթերքի մեջ առկա վնասակար տարրերի ազդեցության գնահատումը մարդկանց կյանքի վրա, պետք է անցկացվի սննդակարգի հետազոտությունը։
«2018-ին Առողջապահության նախարարության հետ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) փորձագետների օգնությամբ կիրականացնենք ազգաբնակչության սննդակարգի լայնածավալ ուսումնասիրություն։ Կհասկանանք, թե ըստ մարզերի, ըստ տարածքների մարդիկ ավելի շատ ինչ սննդամթերք են սպառում։ Մեր ռացիոնի մեջ ավելի շատ կիրառում ենք օրինակ, ծիրան, հավի միս, թե այլ մթերք, որպեսզի նաև դրանց շրջանում մեր կողմից անցկացրած մոնիտորինգի արդյունքները համադրենք բնակչությունից ստացվող արդյունքների հետ»,-նշել է ՍԱՊԾ պետը։
Իշխան Կարապետյանի խոսքով՝ եթե, օրինակ, հայտնաբերեն, որ պտուղ-բանջարեղենում պեստիցիդների մնացորդային քանակները շատ են, պիտի դիմեն տարբեր կառույցների, որպեսզի վերջիններս գյուղացու կողմից սելիտրա տեսակի պարարտանյութի օգտագործումը սահմանափակեն, այն փոխարինեն օրգանականով կամ որևէ տարածքում այսինչ բանը չցանեն։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03