Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վերահաստատեց իր հայտարարությունը, որ կառավարությունը եկամտահարկի գլոբալ փոփոխությունների փաթեթ է պատրաստում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ինքը միշտ դեմ է եղել կոսմետիկ փոփոխություններին:
«Պետք է լինեն արմատական փոփոխություններ: Մենք ասել ենք, որ եկամտահարկի հետ կապված կառավարությունը պետք է փաթեթ ներկայացնի, որը պետք է ենթադրի գլոբալ փոփոխություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:
Անդրադառնալով Հարկային օրենսգրքում փոփոխությունների հնարավորությանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ Հարկային օրենսգիրքն արդեն բերվել է խորհրդարան և ընդունվել է, սակայն շեշետեց, որ որևէ օրենսգիրք, որևէ օրենք դոգմա չէ և կարող է ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվել:
«Մենք չենք պնդում, որ Հարկային օրենսգիրքն ընդունել ենք ուրեմն դրան մոտենալ չի կարելի: Եթե լինի վերանայումների անհրաժեշտություն, մենք կվերանայենք»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02