Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկված դատական նիստին մեղադրող դատախազ Սիմոնյանը հայտարարեց, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը և սպառվել է նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունը։ Այսպիսով, դատախազը հրաժարվեց մեղադրանքից:
Ուստիև, մեջբերելով ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասը, 306-րդ հոդվածի 3-րդ մասը մեղադրող դատախազն ասաց,որ 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դադարեցնել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը:
Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ այդկերպ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։
«Ուզում էի քաղաքականացնել ակցիան, ԿԸՀ գնացի, հետո որոշեցի գնալ ՍԴ, Բաղրամյան 26, հետո ինչ-որ մի տեղ, հետո որոշեցի վերացնեմ այդ տանկը և վերացրեցի ԱԱԾ վարչական շենքի վրա»,- ժամանակին լրատվամիջոցներին պատմել էր Արտակ Գևորգյանը, ով մեղադրվում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաև՝ ուրիշի գույքը ոչնչացնելու մեջ:
Նշենք, որ այսօր Արտակ Գևորգյանի գործով երրորդ դատական նիստն էր: Նախորդ նիստին ներկայացվել էր Ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրություն, որում ասվում էր, որ ԱԱԾ-ն չի ողջունում քաղաքացիների նման վարքագիծը, սակայն տեղի ունեցածի արդյունքում չի խաթարվել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը, լուրջ անհանգստություն չի պատճառվել աշխատակիցներին, ուստի, ԱԱԾ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել դատական նիստերին։
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47