Այսօր Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է աշխարհում հաճախ անկանխատեսելի փոփոխություններին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի»գործակալությանը տված հարցազրույցում, որի ժամանակ պատմել է այն մասին, որ Հայաստանը մտադիր է ստեղծել օտարերկրյա ներդրումների համար առավելագույն հարմար պայմաններ և թե կոնկրետ որ նախագծերում է ռուսական բիզնեսը ներդրումներ անելու «Հայաստանի ներդրողների ակումբի» ճանապարհային քարտեզի շրջանակում:
Չնայած այն հանգամանքին, որ 2017 թվականի վերջնական տվյալները կհրապարակվեն այս ամիս ավելի ուշ, Կարեն Կարապետյանն այժմ արդեն վստահամբ ասում է, որ տնտեսական աճը կլինի ավելին, քան ենթադրվում էր 2016 թվականին:
«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, դրա տրամաբանությունը մեզ շատ հասկանալի է և պրագմատիկ: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն ընդլայնել է մեր տնտեսական սահմանները՝ ստեղծելով ընդարձակ, մոտ 180 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ մատնանշելով նաև ԵԱՏՄ-ի շրջանակում տարբեր երկրների հետ համագործակցության հարցերի վերաբերյալ ինտենսիվ աշխատանքները:
«Բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրը թույլ կտա Հայաստանին մեկնարկային հարթակ դառնալ ռուս ձեռնարկատերերի համար՝ նոր շուկաներ մուտք գործելու նպատակով»,- ասել է վարչապետը:
Նա նշել է, որ Հայաստանն առևտրի արտոնյալ ռեժիմ ունի ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ: Հայաստանը նաև GSP+ արտոնությունների համընդհանուր համակարգից օգտվող 10 երկրներից մեկն է, որը թույլ է տալիս արտոնյալ պայմաններով ԵՄ արտահանել մոտ 6.400 անուն ապրանք: Հայաստանը 2018 թվականի հունվարից դարձել է REX համակարգի անդամ, ինչը հեշտացնելու է ԵՄ ապրանքների արտահանման գործընթացը:
Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ անցած տարվա վերջին Մեղրիում սկսել է գործել ազատ տնտեսական գոտի և նշել է, որ այն լավ հարթակ է ռուսական բիզնեսի և կապիտալի համար, որը հետաքրքրված է Իրանով:
«Մենք շատ բաց ենք այդ առումով և պատրաստ ենք համագործակցել ոչ միայն ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի տեղակայման, այլև համատեղ ներդրումային համագործակցության հիման վրա: Ազատ տնտեսական գոտին կոչված է նպաստելու արտահանման ծավալների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ ուղիղ օտարերկրյա ներդրումների ինտեգրման և առաջատար տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Ազատ տնտեսական գոտին, լինելով ԵԱՏՄ-Իրան ցամաքային գոտում միակը, թույլ է տալիս օգտվել 80 միլիոնանոց իրանական շուկայի հնարավորություններից՝ ստեղծելով հիմքեր համատեղ ձեռնարկությունների ձևավորման համար»,- ասել է նա:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ԵԱՏՄ երկրները, այդ թվում և ռուս ձեռնարկատերերը, կարող են օգտվել ազատ տնտեսական գոտու հնարավորություններից և Իրան արտահանել ապրանքների խոշոր խմբաքանակներ, իսկ իրանական կողմն՝ արտոնյալ պայմաններով արտահանել իր ապրանքները ԵԱՏՄ և այլ երկրներ:
«Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով ԵՄ-ի հետ արտոնյալ առևտրային ռեժիմ, Իրանի հետ ընդհանուր սահման, ինչպես նաև գրավիչ ներդրումային և բիզնես միջավայր, Իրանի հետ սահմանին ազատ առևտրի գոտու առկայության պայմաններում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանման ուղղությամբ կողմնորոշված արտադրությունների համար՝ աշխարհագրական դիրքով պայմանավորված Հայաստանի առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար»,- ասել է վարչապետը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02