ՀՀ Նախագահի այցը Փարիզ շատ լավ առիթ է նշելու և հզորացնելու այն բացառիկ բարեկամությունը, որ առկա է Փարիզի և Հայաստանի միջև: Այս մասին Անն Իդալգոն ասել է Փարիզի քաղաքապետարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալելու ժամանակ:
«Մենք միասնական ապագա ունենք կառուցելու, սակայն անցյալի և ապագայի հավասարակշռության կետում մեր երկու երկրների, երկու մայրաքաղաքների միասնական ներկան է: Ուրախ եմ նշել, որ այս տարվա ընթացքում պետք է ակտիվացնենք մեր շփումները»,- ընդգծել է Անն Իդալգոն:
Փարիզի քաղաքապետը շեշտել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում այս տարվա ապրիլի 24-ին ևս կանցկացվի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն, իսկ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում:
«Անկախությունը, որը կասեցվեց հռչակումից երկու տարի անց, հասցրել էր ազատության սերմը տարածել Հայաստանում և դրա միջոցով նաև փոխանցել խորհրդարանական ժողովրդավարության գաղափարը՝ կանանց տալով ընտրելու իրավունք, նախաձեռնելով բարեփոխումներ: Այս հիմքերը հնարավորություն են ստեղծել, որ այսօրվա Հայաստանը լինի ժողովրդավարությունների առաջին շարքերում: Հայ ժողովուրդը, վերապրելով մեր ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը, ընկալեց անկախության հռչակումը որպես հրաշք, որը պետք է հիշատակենք ամեն անգամ միասին՝ ֆրանսիացիներով ու հայերով»,- ամփոփել է Անն Իդալգոն:
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03