Հոլանդացի մոդել Ռեբեկա Լուսը, որը տարիներ առաջ հայտնի էր դարձել աստղային ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հետ սիրավեպի պատճառով, Radio 5 Live-ի եթերում հայտարարել է ստացած հետաքրքիր առաջարկի մասին:
Կնոջ խոսքով՝ հայտնի PR մասնագետ Մաքս Քլիֆորդը նախքան մեռնելը (մահացել է 2017թ. դեկտեմբերին-Tert.am) առաջարկել էր իրեն նկարահանվել ամուսնացած ժամանակ Բեքհեմի սկանդալային դավաճանությունների մասին պատմող ֆիլմում:
Ֆիլմում նկարահանվելու համար Քլիֆորդը 40-ամյա կնոջն առաջարկել է 1 մլն ֆունտ ստերլինգ: Չնայած, որ գումարը շատ գայթակղիչ է եղել, այնուհանդերձ՝ հոլանդուհին հրաժարվել է:
«Ինձ շոկի մատնեց նրա առաջարկն ու հրաժարվեցի դրանից: Իմ հեղինակությունը գումարից ավելի թանկ է»,-ասել է Լուսը, որն այժմ ամուսնացած է ամերիկացի դերասանուհու հետ:
Հիշեցնենք, որ Ռեբեկա Լուսը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ հայտարարել է «Ռեալ Մադրիդ»-ի աստղ Դևիդ Բեքհեմի հետ սիրային կապի մեջ լինելու մասին: Այդ ժամանակ նա աշխատել է ֆուտբոլիստի անձնական օգնականի պաշտոնում: Ինչ վերաբերում է Բեքհեմին, ապա նա տարիներ շարունակ հերքել է բոլոր մեղադրանքները:

20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02