NDTV-ի փոխանցմամբ՝ Բինհեմթոնի համալսարանի գիտնականները մշակել են նոր համակարգ, որը հնարավորոթյուն է տալիս 100 տոկոս ճշգրտությամբ ուղեղային ալիքներով նույնականացնել մարդկանց:
Հետազոտությանը մասնակցել է 50 մարդ: Նրանց 500 պատկերների շարք դիտելիս արել են էլեկտրաուղեղագրություն (էլեկտրոէնցեֆալոգրաֆիա/ԷԷԳ): Այդ նկարները հատուկ են ընտրվել, որպեսզի գրանցեն յուրաքանչյուր մարդու ուղեղի բացառիկ պատասխանն այս կամ այն լուսանկարին, օրինակ՝ պիցցայի կտորին, նավին կամ խոսքին:
Հետազոտողները հայտնաբերել են, որ կամավորների ուղեղները տարբեր կերպ են արձագանքել պատկերներին: Համակարգչային ծրագիրը 100 տոկոս ճշգրտությամբ կարողացել է հստակեցնել, թե ում է պատկանել այս կամ այն «ուղեղի հետքը»: Գիտնականները կարծում են, որ իրեն բացահայտումը կօգնի կատարելագործել անվտանգության համակարգեր:
Մասնագետները հայտարարել է, որ չարագործները կարող են հափշտակել մատնահետքերի կամ աչքերի ցանցաթաղանթի սկանավորման տվյալները, և այդ դեպքում մարդու անվտանգությունը մշտապես կլինի սպառնալիքի տակ: Իսկ ահա «ուղեղի հետքը» յուրաքանչյուր պահի կարելի է փոխել:

