Հայաստանի 4-րդ նախագահի մասին խոսելիս շատ-շատերը մոռանում են , որ 4-րդ նախագահը աշխատելու է պառլամենտական համակարգով երկրում՝ չունենալով քաղաքական որոշումներ կայացնելու և կայացված քաղաքական որոշումների վրա ազդելու լծակներ. հետևաբար ով էլ բազմի 4-րդ նախագահի աթոռին, իրական իշխանություն և քաղաքական կշիռ չի կարող ունենալ , բայց կարող է հանգամանքների բերումով բարձր վարկանիշ և հեղինակություն ունենալ հասարակության շրջանում և փորձել ապագայում այդ հեղինակությունը քաղաքականացնել:
Հայաստանի իրական քաղաքական և վարչական ռեսուրսը և՛ այս պահին , և՛ ապրիլից հետո կենտրոնացած է ՀՀկ-ի և նրա քաղաքական ու տնտեսական լիդերների ձեռքում, քանզի Կարեն Կարապետյանի՝ վարչապետ և ՀՀԿ առաջին փոխանախագահ նշանակվելուց սկսած Հայաստանում ձևավորվել են խաղի նոր կանոններ և նախագահ Սերժ Սարգսյանը երկրի տնտեսական կառավարումն ամբողջապես հանձնել է վարչապետ Կարեն Կարապետյանին , իսկ ազգային անվտանգության , պաշտպանության և արտաքին քաղաքականության գերակայություններով զբաղվում է անձամբ:
Արդեն իսկ տեսանելի է , որ ապրիլից հետո ևս վերոնշյալ խաղի կանոնները գործելու են՝ անկախ այն բանից Կարեն Կարապետյանը կշարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թե այն կզիջի ՀՀկ-ի քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանին՝ անձամբ զբաղեցնելով Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Եվ եթե գնահատելու լինենք Հայաստանի իշխանական բուրգի ապագա մոդելը , ապա պետք է փաստենք , որ երկրի քաղաքական իշխանությունն ու պատասխանատվությունը կենտրոնանալու է ՀՀկ քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանի, տնտեսական կառավարումն ու պատասխանատվությունը՝ ՀՀԿ տնտեսական առաջնորդ Կարեն Կարապետյանի ձեռքերում , իսկ 4-րդ նախագահին իրական իշխանական լծակներ, ռեսուրսներ բաժին չեն հասնի և վերջինս ստիպված կլինի զբաղվել արարողակարգային գործունեությամբ...
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55