«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին տնտեսագետ Ռաֆայել Հովհաննիսյանը Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց ԵԱՏՄ-ում գործող հարկային դաշտի երկու տարբերություններից:
«Երբ ասում ենք գների առումով ԵԱՏՄ-ում նույն մոտեցումն է՝ հարկային դաշտում երկու տարբերություն նշեմ. ՌԴ-ում եկամտահարկը 13% է, Բելառուսում՝ 12 %, Ղազախստանում 12%, մեզ մոտ` Հայաստանում՝ 24, 4% էր, որը 1, 2 % իջեցվել դարձել է 23,2 % և դրանով համարում են, որ հարակային դաշտով հավասարվեցինք ԵԱՏՄ-ին»,-հարցրեց նա:
Երկրորդ տարբերությունն, ըստ նրա`ակցիզային հարկին էր վերաբերում: Ըստ տնտեսագետի՝ ամբողջ աշխարհում ակցիզային հարկը կիրառվում է հայրենական արտադրանքը պահպանելու համար՝ խրախուսելով ներքին արտադրողին: «Հիմա ասեք` դիզվառելիքը, սեղմված գազը, բենզինը Հայաստանն արտադրո՞ւմ է, որ ակցիզային հարկը բարձրացրել եք, ո՞րն է դրա իմաստը»,-հարցրեց նա:
Երրորդ հարցը վերաբերում էր գազի նման բարձր գնին: «Ցանկացած երկու էներգետիկ համակարգը կազմում է հիմնական լոկոմոտիվը, երբ Օրենբուրգից գազը բաց է թողնվում 4 ռուսական ռուբլով`34 դրամով, Հայաստան սահմանին վաճառվում է 74 դրամ, իսկ քաղաքացուն հասնում է 139 դրամ և դա էլ դեռ իջեցնելուց հետո»,-ասաց նա:
Վախթանգ Միրումյանը, պատասխանելով առաջին հարցին, նշեց, որ հարկային դրույքաչափերի տեսակետից ԵԱՏՄ անդամակցող երկրները որևէ պարտավորություն չունեն` մասնավորապես եկամտահարկի գծով դրույքաչափերը հավասարեցնելու առումով: «Նման իրավահավասարությունը բացառապես տրված է անդամակցող երկրներին»,-ասաց նա և նշեց, թե բացի այդ եթե ՌԴ-ում եկամտահարկը 13 տոկոս է, դա չի նշանակում, որ աշխատավարձից գանձվող հարկային բեռն այդքան է: «Կան սոցիալական վճարներ, որոնք գումարվում են եկամտահարկին, որը բեռը հասնում է մինչև 32%, այսինքն՝ համեմատությունը համադրելի չի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ակցիզային հարկին, ապա Միրումյանը նշեց, թե երբևէ որևէ երկրում այն չի հանդիսանում տեղական արտադրողին պաշտպանելու միջոց, այդ միջոցը բացառապես մաքսատուրքն է: «Անուղղակի հարկերով տեղական արտադրություն չեն պաշտպանում, որը հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնարար սկզբունքներին, որի անդամ ենք մենք»,-ասաց նա և նշեց, որ հարկային օրենսգիրքը մի քանի տասնյակ միջոցառումներով էական բարելավվել է:
Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա Միրումյանը նշեց, որ թվերին չի տիրապետում, ուստի չի պատասխանի այդ հարցին:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02