Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2018 թվականի նախագահական ընտրությունների համար գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խումբը, հայտնում է rusarminfo.ru-ն:
Պուտինի վստահված անձանց նոր ցանկում են հայտնվել գրող, հումորիստ Եվգենի Պետրոսյանը և հայտնի շոումեն, կատակերգու դերասան Միխայիլ Գալուստյանը:
Նոր վստահված անձանց թվում են նաև ռուս դիրիժորներ Յուրի Բաշմետը և Վալերի Գերգիևը, ռեժիսորներ Ֆյոդոր Բոնդարչուկը, Նիկիտա Միխալկովը և Անդրեյ Կոնչալովսկին, երգիչ Օլեգ Գազմանովը, պրոդյուսերներ Մաքսիմ Ֆադեևը, Իգոր Մատվիենկոն, երաժիշտ Նիկոլայ Ռաստորգուևը, մոդելյեր Վալենտին Յուդաշկինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ օլիմպիական երկակի չեմպիոն, ռուսաստանաբնակ սուսերամարտուհի Յանա Եգորյանը և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել են Վլադիմիր Պուտինի վստահված անձանց առաջին խմբում:
Այսպիսով՝ ՌԴ ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների համար գրանցել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց առաջին խմբից 259, երկրորդ խմբից՝ 154 մարդու:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին, նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01