ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայողներ Գոռ Տերզիկյանը և Պետրոս Քյուրտյանը ծառայողական գործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց պաշտոնեական լիազորությունների շրջանակից:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
Մասնավորապես՝ հասարակական կարգի ապահովման, ինչպես նաև հնարավոր հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով ստուգայցեր կատարելու ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներ Գ. Տերզիկյանը և Պ. Քյուրտյանը 2015թ. ապրիլի 21-ը` 03:00-ի սահմաններում, մտել են Երևան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբ և լսել գոռգոռոցի ձայներ:
Հնարավոր վիճաբանությունը կանխելու նպատակով ոստիկանները մոտեցել են հաճախորդ Տիգրան Պ.-ին, նրա եղբայր Դավիթ Պ.-ին և խնդրել են դուրս գալ գիշերային ակումբից, սակայն վերջիններս, չեն ենթարկվել Գ. Տերզիկյանի և Պ. Քյուրտյանի օրինական պահանջներին ու դիմադրություն են ցույց տվել:
Ստեղծված իրավիճակից ելնելով` Գ. Տերզիկյանը դեպքի վայր է կանչել ոստիկանության այլ ծառայողների, ովքեր ձեռնամուխ են եղել գիշերային ակումբի հաճախորդներ Տիգրան Պ.-ին, Դավիթ Պ.-ին և նրանց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն:
Բերման ենթարկելու ընթացքում Գ. Տերզիկյանն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ Տիգրան Պ.-ի ու նրա ընկեր Սերգեյ Զ.-ի նկատմամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ` ռետինե մահակով հարվածել է նախ Տիգրան Պ.-ին, ապա` Սերգեյ Զ.-ին, իսկ Տիգրան Պ.-ին վնասազերծելուց հետո, դեպի ոստիկանական ավտոմեքենան ուղեկցելու ընթացքում, շարունակել է ռետինե մահակով հարվածներ հասցնել վերջինիս:
Նույն ժամանակահատվածում ոստիկանության մյուս ծառայող Պ. Քյուրտյանը ևս ծառայողական գործունեության ընթացքում ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ Տիգրան Պ.-ի նկատմամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ՝ ձեռքով հարվածներ է հասցրել վերջինիս, իսկ վնասազերծելուց հետո, դեպի ոստիկանական ավտոմեքենան ուղեկցելու ընթացքում, շարունակել է հարվածներ հասցնել նրան:
Արդյունքում՝ Տիգրան Պ.-ն և Սերգեյ Զ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ:
Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելուհամար ՀՀ ոստիկանության ծառայողներ Գոռ Տերզիկյանին և Պետրոս Քյուրտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02