Թանկացումների վերաբերյալ խորհրդակցության կամ լսումների անհրաժեշտություն առաջացավ այն ժամանակ, երբ հանրապետության նախագահն ընդունել էր ԱԺ խորհրդին: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում:
«Այստեղ գերակայում են օբյեկտիվ պատճառներ՝ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքը սկսեց գործել, Հարկային օրենսգիրքը սկսեց գործել: Այս ամենի, ցածր եկամուտների պայմաններում, գնաճի ճնշումներն ունեն ու պետք է ունենան շատ ընդգծված բացասական ազդեցություն մեր բնակչության վրա»,-ասել է Վարդան Բոստանջյանը:
Նրա ձևակերպմամբ՝ բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերն ունեն գնաճի հետ կապված մտահոգություն: Պետք է գտնել ճանապարհներ՝ հնարավորինս մեղմացնելու գնաճի հետևանքները:
«Օրինակ՝ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկեց շուտափույթ քայլեր ձեռնարկել՝ եկամտահարկի 2 տոկոսով ավելացումը չեղարկել, բայց չընդունվեց մեծամասնության կողմից: Միգուցե կարելի է բացատրել: Գոնե իրենք աշխատում են բացատրել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պետական գործառույթների իրականացման համար ակնհայտորեն ֆինանսական ռեսուրսները բավարար չեն բյուջեներում, ինչպես համայնքային, այնպես էլ պետական բյուջեում, բայց դա խնդրի լուծում չէ: Խոշոր առումով, այս ամենի հետևում կանգնած է մարդը, իսկ մարդուն մենք չենք կարող նետել ամենավերջին պլանում: Առավել ևս այն պարագայում, երբ աղքատության արդեն իսկ պաշտոնական ամրագրված մակարդակը 30 տոկոսն է, իսկ իրականում, գիտենք, որ ավելի բարձր է»,-ասել է նա։
Պատգամավորն ասել է, որ «Ծառուկյան» խմբակցությունն ունի գործողությունների պլան, որը սկսվել է դեռևս ընտրություններից առաջ: Նրա ձևակերպմամբ՝ իրենց ծրագրային կետերի համաձայն՝ պետք է փոքր և միջին բիզնեսի համար ստեղծել անհրաժեշտ գործարար միջավայր, պետք է հարկային բեռը թեթևացնել որոշ սուբյեկտների համար, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար ընդհանրապես հանել և թեթևացնել սոցիալական բնույթ կրող և հասարակության համար ծանր բեռը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ առաջարկներին իշխանությունը հակադարձում է ռեսուրսներ չունենալով, Վարդան Բոստանջյանն ասել է. «Ռեսուրսներ ունենալ-չունենալը հարաբերական է: Իհարկե, կարելի է վատագույն կամ լավագույն դեպքում ասել՝ չկան ռեսուրսներ: Չկան՝ հրաժարվեք իշխանությունից: Ռեսուրսները մեր բնական ռեսուրսներն են, մեր ֆինանսական ռեսուրսներն են և ամենակարևորը՝ մարդկային ռեսուրսներն են: Մենք կարող ենք ռեսուրսների օգտագործման տեսակետից յուրաքանչյուր ռեսուրս իմաստավորել, թե ինչ կա և ինչ չկա մեր երկրում»:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02