Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Կարեն Կարապետյանին Մոսկվայից Երևան հրավիրելու և վարչապետ նշանակելու առաջին իսկ պահից հասկանալի էր , որ վերոնշյալ գործիչների միջև առկա են հստակ պայմանավորվածություններ, հասկանալի խաղի կանոններ, որոնք ի հայտ եկան և՛ խորհրդարանական ընտրությունների, և՛ դրանց նախորդող և հաջորդող ժամանակահատվածներում:
Հայաստանի ներքաղաքական կյանքը, նախագահ Սարգսյանի և վարչապետ Կարապետյանի աշխատանքային առօրյան ցույց են տալիս, որ վերոնշյալ գործիչների միջև ֆիքսվել է համաձայնություն , որի տրամաբանությամբ Հայաստանից տնտեսական կյանքի կառավարումը հանձնված է վարչապետ Կարեն Կարապետյանին, և այդպես է լինելու նաև ապրիլից հետո:
Այս համաձայնությունը փաստում է նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի քարոզարշավն ու կարգախոսը, երբ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային անվտանգությունը, սահմանների պաշտպանություն ու արտաքին քաղաքականությունը վերցնելով իր պատասխանատվության ներքո և այդ գործառույթները վերկուսակցականացնելով, փաստացի, չմասնակցեց քարոզարշավին, իսկ ՀՀԿ-ի, փաստացի, առաջին համար Կարեն Կարապետյանը քարոզարշավին հանդես եկավ հիմականում տնտեսական ծրագրերով և առաջարկներով:
Հիշենք ՀՀԿ-ի կարգախոսը` «Անվտանգություն եւ առաջընթաց», որի դեպքում ևս ընդգծվում է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան պայմանավորվածություններն ու ֆունկցիանների տարանջատումը, երբ կարգախոսի՝ «անվտանգություն»-ը նախագահ Սերժ Սարգսյանի գործառույթն է, «առաջընթաց»-ը` վարչապետ Կարեն Կարապետյանինը :
Այս օրերին և ՛ նախագահը, և ՛ վարչապետը աշխատանքային այցերով գտնվում են Եվրոպայում և դարձյալ միմյանց միջև ունեցած փոխպայմանավորվածության տրամաբանությամբ. նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական օրակարգով, վարչապետ Կարեն Կարապետյանը ` տնտեսական:
Բոլոր փաստերն ու գործողությունները վկայում են , որ Հայաստանի նախագահի ու վարչապետի միջև կան հստակ պայմանավորվածություններ և երկու կողմերն էլ սկզբունքորեն պահապանում են այդ պայմանավորվածությունները ` յուրաքանչյուրը կատարելով իր ֆունկցիաները...
Փաստերն ու գործողություններն իրենք են հերքում նախագահի ու վարչապետի միջև մտացածին հակասությունների և մրցակցության մասին լուրերը` ցույց տալով իրականությունը , երբ երկու գործիչներ լինելով նույն քաղաքական թիմի քաղաքական և տնտեսական առաջնորդները՝ մեկը մյուսին փոխլրացնելով, փորձում են կյանքի կոչել սեփական պատասխանատվության տակ գտնվող հիմնախնդիրները:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14