Եվրասիա միջազգային համալսարանում այսօր մեկնարկած երիտասարդ գիտնականների միջազգային երկօրյա գիտաժողովի ժամանակ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության նախագահ Պյոտր Սվիտալսկին անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ ասաց, որ ԼՂ խնդիրը կարող է հետևանքներ ունենալ անգամ Եվրոպայում և Եվրասիայում:
«Հուսով ենք, որ մենք հակամարտության խաղաղ կարգավորման ականատեսներն ենք դառնում, գործընթաց, որը մեկնարկել էր Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում: Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարող է հետևանքներ ունենալ անվտանգության լայն շրջանակների համար՝ անգամ Եվրոպայում և Եվրասիայում»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հակամարտություններն անվտանգության իրական սպառնալիք են, և իրադրությունը շատ խոցելի է:
Պյոտր Սվիտալսկին հույս ունի նաև, որ զգալի արդյունքներ կգրանցվեն վստահության ձևավորման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ և նաև տեսանելի առաջընթաց կգրանցվի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քննարկում էր տեղի ունեցել, որին մասնակցել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ:
Նշենք, որ գիտաժողովին մասնակցության հայտեր են ներկայացրել Շվեդիայի, Սերբիայի, Լեհաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղրղզստանի, Թուրքիայի և ԱՄՆ ներկայացուցիչներ:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02