«Արտակարգ իրավիճակում Կոտայքի մարզում ձեռնարկված հատուկ միջոցառումների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Անդրադառնալով գյուղաշխատանքների մեկնարկին առնչվող հարցադրմանը, մարզպետը նշել է. «Հատուկ գրությամբ համայնքների ղեկավարներին հորդորել ենք անպայմանորեն աջակցել ֆերմերային տնտեսություններին եւ գյուղացիական կոոպերացիաներին ու անհատներին՝ գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկելու եւ ամբողջ ծավալով իրականացնելու համար: Ինչպես նաեւ, ինքներս նույնպես կառավարության կողմից առաջարկվող գյուղացիական վարկավորման, կոոպերացիաների համաֆինանսավորման առումով բավական լուրջ ինֆորմացիոն արշավ ենք տարել եւ մեր համայնքների ղեկավարների հետ այս պահին աշխատանքներ ենք տանում, որպեսզի առավելագույնս մեծ մասշտաբով գարնանացանի աշխատանքներ իրականացվեն: Կառավարության խողովակներով պարարտանյութերի ձեռք բերման հնարավորություններ ենք ստեղծել եւ իրազեկել ենք համայնքներին, թե ինչ պարարտանյութերի ձեռք բերմանը կարող ենք օժանդակել՝ հնարավորինս արտոնյալ գներ առաջարկելով: Այսինքն, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի առումով առանձնահատուկ շեշտադրում ենք արել: Պիտի նշեմ, որ «Կոտայք» ՋՕԸ-ն նույնպես ամբողջ ծավալով իրականացնում է գարնան նախապատրաստական աշխատանքները ոռոգման սեզոնին ընդառաջ, որպեսզի ոռոգման ջրի եւ ջրային համակարգերի առումով հավուր պատշաճի պատրաստ լինենք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58