Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ մի շարք հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին: Այս մասին ԻՊԲ-ն գրել է Telegram-ում: Նշվում է, որ ԻՊԲ-ն արդեն ավարտել է Թեհրանի կենտրոնում երկրի կառավարական ենթակառուցվածքի օբյեկտներին մի շարք լայնածավալ հարվածները։ Միևնույն ժամանակ Al Jazeera հեռուստաալիքը հաղորդում է, որ հրթիռային հարված է հասցվել իրանական Ուրմիայի բնակելի շրջանին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ «չորս բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է», կան զոհեր և վիրավորներ։ Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մարտի 27-ի վաղ առավոտյան հայտարարել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 83-րդ ալիքի մեկնարկի մասին։ Հաղորդվում է, որ հրթիռներն ու անօդաչուներն ուղղվել են ողջ տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական հանգուցային ռազմական օբյեկտների վրա։ «Թիրախների թվում եղել են նավթի պահեստարանները և Աշդոդում գտնվող նավթաբազան, Մոդիին բնակավայրում զինվորական անձնակազմի տեղաբաշխման վայրը և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական տեղեկատվության փոխանակման կենտրոնը», -ասվում է Press TV-ի հրապարակած հոդվածում։
ԻՀՊԿ-ն նաև հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Ալ Դաֆրայում (ԱՄԷ) և Ալ Ուդեյդում (Կատար), ինչպես նաև Ալի ալ Սալեմ ավիաբազայում (Քուվեյթ) տրանսպորտային ինքնաթիռների և անօդաչուների տեխնիկական սպասարկման ու պահման հանգարներին։ Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի անձնակազմը ներկայում ստիպված է լքել ռազմաբազաները և պատսպարվել քաղաքացիական հյուրանոցներում։ Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմական կառուցվածքն Արևմտյան Ասիայում «ամենակարճ ժամանակում փլուզվել է»։ «Մենք կանգ չենք առնի, մինչև ամերիկյան և իսրայելական զորքերը դուրս չբերվեն տարածաշրջանից, և մեր պայմանները չկատարվեն», – հայտարարել է Շեքարչին։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02