Կառավարության վաղվա նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում է «Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
Հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում էկոհամակարգային մոտեցման հիման վրա շրջակա միջավայրի պետական միասնական մոնիթորինգի համակարգի ստեղծումը՝ պետական մոնիթորինգի համակարգի զարգացման ռազմավարության և ազգային գործողությունների ծրագրի մշակման, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պետական մոնիթորինգի կազմակերպման, իրականացման և ստացված տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցման, մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա տեղեկատվական շտեմարանի ստեղծման և վարման, շտեմարանում ընդգրկված տեղեկատվության մատչելիության ապահովման կապակցությամբ առաջացող հասարակական հարաբերությունների կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման միջոցով:
Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանության և կայուն կառավարման համար առաջնահերթ երաշխիքը շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի համալիր գնահատումն է՝ էկոհամակարգում շրջակա միջավայրի բաղադրիչների միջև գոյություն ունեցող պրոցեսների և փոխադարձ կապերի հաշվի առնմամբ:
Հայեցակարգի ընդունման դեպքում, նոր և հավասարակշռված քաղաքականության իրականացմամբ կապահովվի կայուն զարգացման համատեքստում ոլորտի համակարգված ու ամբողջական կառավարումը և կերաշխավորվի շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների փոխկապակցված կառավարումը, որի շնորհիվ բնապահպանության ոլորտի քաղաքականությունն առավել նպատակաուղղված կլինի շրջակա միջավայրի իրական բարելավմանը:
Անցում կկատարվի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների էկոհամակարգային մոտեցմամբ մոնիթորինգի իրականացման նոր ձևի` շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միմյանցից տարանջատ մոնիթորինգի իրականացման փոխարեն, ինչը կերաշխավորվի բնական միջավայրի որևէ բաղադրիչի վերաբերյալ որոշում կայացնելիս միաժամանակ մյուս բաղադրիչների վրա կայացվող որոշման ազդեցության դիտարկումն ու գնահատումը:
ՀՀ շրջակա միջավայրի միասնական պետական մոնիթորինգի հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագրի իրագործումը հնարավորություն կընձեռի հետևողականորեն լուծել մոնիթորինգի խնդիրները, զարգացնել ազգային հզորությունները շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի և տեղեկատվության կառավարման ուղղությամբ, որի առկայությունը կապահովի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի բազմակողմանի գնահատումը՝ ապահովելով առավել արդյունավետ բնապահպանական քաղաքականության մշակմանը:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
20:12 03.05.26
09:22 04.05.26
20:19 03.05.26
13:29 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44