ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 24-ին հանդիպել է երեխաների պաշտպանության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման հիմնական նպատակը ոլորտում ընթացող շուրջօրյա խնամքի հաստատություններիվերակազմակերպման գործընթացի հետ կապված հարցերի քննարկումն է:
Նախարար Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել գործընկերների ջանքերը երեխաների ոլորտի բարեփոխումների ծրագրի ընթացքին աջակցելու համար:
«Մեծ ծավալի աշխատանք է իրականացվել և այժմ թևակոխել ենք մի կարևորագույն փուլ, երբ պետք է համատեղ որոշենքծրագրի ուղղությամբ իրականացվող մեր քայլերի տրամաբանությունն ու հաջորդականությունը: Երեխաների պաշտպանությանն ուղղված մի շարք օրենսդրական կարգավորումներ են ներդրվել: Մեր հաջորդ քայլը ընդունված իրավական ակտերի՝ գործնականում կիրառումն է, որի իրագործմանը պետք է ուղղվեն ոլորտում շահագրգիռ դերակատարների ջանքերը»,- ասել է նախարարը:
Հանդիպմանը ներկա ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը իր հերթին գոհունակություն է հայտնել երեխաների պաշտպանության ոլորտում նախարարության որդեգրած քաղաքականությունից, իրականացվող ծրագրերից, և հույս հայտնել, որ գործընթացները համաչափ զարգացում կստանան նաև Հայաստանի բոլոր մարզերում:
Փորձագիտական խմբի կողմից հանդիպման ընթացքում ներկայացվել է վերակազմակերպվող հաստատության երեխաների և նրանց ընտանիքների կարիքների վերագնահատման արդյունքերը: Այնուհետև, քննարկվել է խնամքի հաստատության յուրաքանչյուր երեխայի տուն վերադարձի դեպքում համայնքներում անհրաժեշտ առկա ծառայությունների և ռեսուրսների կարևորությունը:
Ներկայումս վերակազմակերպման գործընթացում է Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատությունը, որը վերակազմակերպվելով երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի կնպաստի համայնքում խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաների և ընտանիքների սոցիալական, կրթական, առողջապահական և այլ խնդիրների հաղթահարմանն ու աջակցությանը:
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ, ՅՈՒՆԻՍԵՖ, «Սեյվ դը չիլդրեն», Վորլդ Վիժն հայաստանյան գրասենյակների, Երեխաների աջակցության կենտրոնի և «ՍՈՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47