Ազգային անվտանգության ծառայության վերջին գրությունը` այն է, որ ԱԱԾ-ն չի ողջունում քաղաքացիների նման վարքագիծը, սակայն տեղի ունեցածի արդյունքում չի խաթարվել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը, որևէ այլ կերպ հնարավոր չէ բացատրել, քան ԱԱԾ ղեկավարության փոփոխությամբ:
Այս մասին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանին արդարացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Գևորգյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է քրեական գործի հարուցմանը, ապա փաստաբանն ասաց, որ իրենք առաջին օրվանից դատական հեռանկար չեն տեսել։
«Ցանկացած փուլի ժամանակ մենք մտածում էինք, որ գործը կկարճվի: Ուղղակի մեղադրանքի հիմքում դրված փաստերը ծիծաղելի էին, ինչը փաստացի ասաց ոչ թե դատախազությունը կամ դատարանը, այլ արեց ԱԱԾ-ն: Ի պատիվ ԱԱԾ ծառայության` դատարանը հայտնեց, որ հանցակազմ չկա»,-ասաց Սաֆարյանը:
Բարոյական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու վերաբերյալ Տիգրան Սաֆարյանն ասաց, որ իրենց այդ հարցը կքննարկեն Արտակ Գևորգյանի հետ, ով որպես արդարացված, նման պահանջ ներկայացնելու իրավունք ունի:
Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, այն է` անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել էր Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով:
Այսօր դատարանը նրան անմեղ ճանաչեց դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով մեղադրանքը չհիմնավորվելու և հանցակազմի բացակայության պատճառով:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47