Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում ռազմական գործողության թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Հայտնի է, որ հեռախոսային քննարկման ընթացքում Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի քայլերը Սիրիայում որևէ կերպ չեն հակասում միջազգային իրավունքի նորմերին և բխում են թե՛ Թուրքիայի անվտանգության, թե՛ ահաբեկչության դեմ պայքարի շահերից:
Նշվում է, որ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել է նաև ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ջոկատներին զենքի մատակարարման դադարեցման անհրաժեշտության հարցը:
Թրամփն, իր հերթին, Էրդողանից պահանջել է սահմանափակել Աֆրինում ռազմական գործողությունը, ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում։ Նա հայտարարել է լարվածությունը նվազեցնելու և խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը Սիրիայում անցկացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02