Եվս մեկ անգամ վերահաստատվեց, որ ՀՀ-ն հաջողությամբ իրականացնում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն. հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում համոզմամբ՝ վերջին օրերի կարևորագույն իրադարձությունը նախագահ Սարգսյանի այցն էր Ֆրանսիա, հանդիպումները ֆրանսիական պաշտոնյաների հետ և նախագահի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում:
«Ինչպես պարոն նախագահն ասաց, մենք ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ ենք, բայց մեզ հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել եվրոպական երկրների հետ՝ մասնավորապես Ֆրանսիայի նման բարեկամ երկրի»,-ասաց նա և հիշեցրեց, որ հոկտեմբերին կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, և այդ օրերին Հայաստանը դառնալու է կարևորագույն քաղաքական կենտրոններից մեկն աշխարհում:
ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ Մակրոնն ու Սարգսյանը հստակ նշեցին, որ ամեն ինչ անելու են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման համար:
«Հանդիպումները տպավորիչ էին, կար փոխըմբռնում, նախագահն ասաց, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացումը, իսկ Ֆրանսիայի նախագահն էլ ընդգծեց՝ Ֆրանսիան մշտապես լինելու է Հայաստանի կողքին»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն առանձնացրեց նախագահի հնչեցրած մի քանի կարևոր սկզբունքներ, ինչպես օրինակ, որ ՀՀ-ն Եվրոպա է իր արժեքային համակարգով, իսկ դա ժողովրդավարական արժեքներին դավանելն է, օրենքի գերակայությունն է, կոռուպցիայի դեմ պայքարը, համամարդկային ու քրիստոնեական արժեքների պահպանումը:
«Եվ մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով: Տարիները ցույց են տվել, որ սրանք ոչ միայն խոսքեր են, այլ կատարված աշխատանք»,-ասաց նա:
Շարմազանովն առանձնացրեց ելույթի այն հատվածը, որտեղ ասվում է, որ ՀՀ ներքաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, որը հիվանդության է նաև մեր պետության համար:
«Բայց, ինչպես նախագահն էլ ասաց, այն միայն հատուկ չէ մեր նման զարգացող երկրներին, ԵԽԽՎ-ին էլ է դա հատուկ, նախագահն էլ ափսոսանքով նշեց, որ ականատես ենք եղել այնտեղ արժեքային ճգնաժամին, երբ խավիարը կամ նավթադոլարները շատ ավելի համոզիչ էին, քան ժողովրդական արժեքներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»,-ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ նախագահը կարևորել է, որ ԵԱՏՄ ու ԵՄ-ն պետք է համագործակցեն, սրանից է բխում այս միությունների բնակիչների շահերը, իսկ Հայաստանն այստեղ կարող է կամուրջ հանդիսանալ:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02