Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Կառավարության առաջարկությունների նախագիծը՝ ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
Վարդան Արամյանը նշեց, որ երբ օրեր առաջ Ազգային ժողովում քննարկումներ և լսումներ եղան գնաճի շուրջ, այս հարցը ևս արծարծվեց և Խոսրով Հարությունյանը հարց բարձրացրեց, որ նոր հարկային օրենսգրքի շրջանակներում հարկման բեռի որոշակի բարձրացում հնարավոր է լինի ուղևորափոխադրումային ծառայություններ մատուցող ընկերությունների համար:
«Մեր պատասխանն այն էր,  որ մենք այդ փոփոխություններն անելով երբեք չենք ունեցել ֆիսկալ նպատակ, այսինքն` չենք ակնկալել, որ այդտեղից ունենալու ենք էական բարձրացում եկամուտների։ Ուղղակի խնդիրն այն է, որ  2012-2013 թվականից մեր քաղաքականությունը եղել է այն, որ երկու ռեժիմները հարմոնիզացնենք, խոսքը վերաբերում է հաստատագրված վճարի մասին և արտոնագրային վճարի մասին օրենքներին, աստիճանաբար հաստատագրված վճարից անցում ենք կատարել արտոնագրային վճարի»,-ասաց նա և նշեց, որ արտոնագրային վճարը չի ունեցել ճշգրտիչ գործարկիչներ, քանի որ համակարգն այդպիսին է եղել:
Այսպիսով` նախարարը պարզաբանեց, որ փոփոխությունների արդյունքում որոշակի ճշգրտում, «թեթև բարձրացում» հնարավոր է լինի: «Մեր գործընկերները, իհարկե, այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են, որ այդ շտկման արդյունքում վերականգնվի 2017 թվականի նոր հարկման բեռը արտոնագրային վճարների մասով  ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար:  Այդ մասով մենք դիտողություններչունենք, կողմ ենք»,-ասաց նա և նշեց, որ նաև խմբագրական բնույթի առաջարկ կա, որին ևս կողմ են:
«Մեր դիրքորոշումն այն է , որ այս նախաձեռնությունը կառավարության ընդհանուր սկզբունքների ներքո է, դրական է մեր մոտեցումը»,-ասաց նա:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45