Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Կառավարության առաջարկությունների նախագիծը՝ ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
Վարդան Արամյանը նշեց, որ երբ օրեր առաջ Ազգային ժողովում քննարկումներ և լսումներ եղան գնաճի շուրջ, այս հարցը ևս արծարծվեց և Խոսրով Հարությունյանը հարց բարձրացրեց, որ նոր հարկային օրենսգրքի շրջանակներում հարկման բեռի որոշակի բարձրացում հնարավոր է լինի ուղևորափոխադրումային ծառայություններ մատուցող ընկերությունների համար:
«Մեր պատասխանն այն էր, որ մենք այդ փոփոխություններն անելով երբեք չենք ունեցել ֆիսկալ նպատակ, այսինքն` չենք ակնկալել, որ այդտեղից ունենալու ենք էական բարձրացում եկամուտների։ Ուղղակի խնդիրն այն է, որ 2012-2013 թվականից մեր քաղաքականությունը եղել է այն, որ երկու ռեժիմները հարմոնիզացնենք, խոսքը վերաբերում է հաստատագրված վճարի մասին և արտոնագրային վճարի մասին օրենքներին, աստիճանաբար հաստատագրված վճարից անցում ենք կատարել արտոնագրային վճարի»,-ասաց նա և նշեց, որ արտոնագրային վճարը չի ունեցել ճշգրտիչ գործարկիչներ, քանի որ համակարգն այդպիսին է եղել:
Այսպիսով` նախարարը պարզաբանեց, որ փոփոխությունների արդյունքում որոշակի ճշգրտում, «թեթև բարձրացում» հնարավոր է լինի: «Մեր գործընկերները, իհարկե, այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են, որ այդ շտկման արդյունքում վերականգնվի 2017 թվականի նոր հարկման բեռը արտոնագրային վճարների մասով ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար: Այդ մասով մենք դիտողություններչունենք, կողմ ենք»,-ասաց նա և նշեց, որ նաև խմբագրական բնույթի առաջարկ կա, որին ևս կողմ են:
«Մեր դիրքորոշումն այն է , որ այս նախաձեռնությունը կառավարության ընդհանուր սկզբունքների ներքո է, դրական է մեր մոտեցումը»,-ասաց նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02