Եթե մենք՝ բոլոր կողմերը, ուզում ենք երկարատև խաղաղության, պետք է Ադրբեջանին՝ սանկցիաներով է, ճնշումներով, թե հասկացնելով, բերենք կառուցողական դաշտ. այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով շփման գծում ադրբեջանական զորքերի կողմից դիվերսիոն խմբի ներթափանցման փորձին:
Ըստ Շարմազանովի՝ Ադրբեջանը գրեթե ցանկացած լուրջ միջազգային իրադարձության պատասխանում է սադրանքով, դա եղավ և՛ վերջերս Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո, և՛ Ժնևյան հանդիպումից հետո, և՛ հիմա:
«Ադրբեջանն այդ քաղաքականությամբ ցույց է տալիս, որ պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, նրանք միջնորդ երկրների մոտ ասում են մի բան, բայց դարձել են իրենց քաղաքականության զոհը, իրենք են իրենց մտցրել փակուղի, միջազգային հանրությունը պետք է օգնի, որ նրանք կարողանան դուրս գալ այդ մաքսիմալիստական վիճակից, բայց անհնար է օգնել մեկին, ով չի ցանկանում այդ օգնությունը: Խնդիրն ադրբեջանական ղեկավարության ուղեղներում է, իրենք են դարձել հայատյացության քաղաքականության զոհը»,-ասաց նա:
Ըստ ԱԺ խոսնակի՝ նմանատիպ սադրանքները երբեք չեն կարող ազդել Արցախի ժողովրդի և հայ ժողովրդի քաղաքական կամքի վրա: «Ազատության ձգտումը երբեք չի կարող կասկածի տակ դրվել»,-ասաց նա:
Շարմազանովը հիշեց, որ երբ 2016թ-ին ապրիլյան պատերազմն էր, առաջին անգամ՝ ապրիլին 16-ին, հենց նույն տարում Մոսկվայում էր՝ մասնակցելու կոնֆերանսի: «Հանդիպեցի այսօր արդեն Ադրբեջանի նախագահի խոսնակի` Ասադովի հետ, և ելույթի ժամանակ ասել եմ «no pasaran»` «չի՛ անցնի», չեք կարող որևէ ձևով վախեցնել Արցախի ժողովրդին, հիմա էլ նույն բանն է, «no pasaran», ձեր սադրանքները որևէ խնդիր չեն կարող լուծել: Պարզապես, եթե իրենց զինվորների կյանքն իրենց համար արժեք չունի, մեր համար մեր ցանկացած զինվորի կյանքն ամեն ինչից վեր է: Մեզ համար ՀՀ քաղաքացու, Արցախի քաղաքացու կյանքն ամեն ինչից վեր է»,-ասաց նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02