Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է, որ թուրքական ԶՈւ-ն սիրիական Աֆրինից հետո պատրաստվում է շարժվել Մանբիջ՝ պայքարելով այնտեղ գտնվող քրդական ջոկատների դեմ, գրում է թուրքական «Քարար» պարբերականը:
Ավելին՝ Էրդողանը չի բացառել, որ թուրքական բանակն այս գործողությամբ կհասնի մինչև Իրաքի սահման:
«Աֆրինի գործողությունը կշարունակենք այնքան, մինչև չհասնենք մեր առջև դրված նպատակին: Դրանից հետո էլ կմաքրենք Մանբիջն այդ ահաբեկիչներից, դրա վերաբերյալ մեզ խոստումներ կան տրված: Թող ոչ ոք անհանգիստ չլինի դրանից, քանի որ Մանբիջի իրական տերերը ոչ թե դրանք են, այլ մեր արաբ եղբայրները: Եթե անհրաժեշտ լինի՝ կհասնենք մինչև Իրաքի սահման՝ չթողնելով գեթ մեկ ահաբեկիչ այդ տարածքում», - ասել է Էրդողանը:
Աղբուրը հիշեցնում է նաև Մանբիջում ամերիկացի զինվորների ներկայության փաստը՝ շեշտելով թուրքական ու ամերիկյան ուժերի հնարավոր բախման ու դրա հետևանքների վտանգի մասին:
Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք չեն սահմանափակվի սիրիական Աֆրինում ռազմական գործողությամբ և կհասնեն մինչև Մանբիջ: Նա շեշտել էր, որ Մանբիջը քուրդ զինյալներից մաքրելու ծրագիր իրենք վաղուց ունեն և անգամ պայմանավորվածություն են ունեցել ԱՄՆ-ի հետ, սակայն նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն իրենց «խաբել է»:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02