ARM | RUS |

Ձե՛րդ Սրբություն, լիովին համամիտ եմ, որ «Խաղաղությունը որքան Աստծո պարգևն է, նույնքան էլ մարդկային ձեռքբերում է». Սերժ Սարգսյան

24.06.16 | 18:31

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպման ժամանակ Երևան, 24 հունիսի 2016թ․ Ձե՛րդ Սրբություն, Սրբազա՛ն Հայրեր, Հարգելի՛ ներկաներ, Այսօր Աստված մեզ յուրահատուկ օր է պարգևել: Մեր ժողովրդի և անձամբ ինձ համար մեծագույն պատիվ է ողջունել կաթոլիկ աշխարհի առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած և հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների հազարամյա մաքառումներով անցած հայոց հողում։ Ձե՛րդ Սրբություն, Ձեր այցը երկար սպասված էր մեր երկրում։ Սիրո և խաղաղության, գթասրտության համա­մարդ­­կային արժեք­նե­րի և մարդասիրական գաղափար­ների նկատմամբ Ձեր հավատարմությամբ և հայությանը հուզող հարցերի հանդեպ Ձեր մշտական հոգածությամբ Դուք վայելում եք հայ ժողովրդի մեծ հարգանքն ու հիացմունքը։ Շնորհակալ ենք ջերմությամբ լի պատմական այս պահը բոլորիս պարգևելու համար։ Շնորհակալ ենք, որ Ձեր ներկայությամբ օրհնություն, երջանկություն ու խաղաղություն եք բերում մեր երկիր, ջերմությամբ լցնում մեր օջախներն ու մեր սրտերը։ Ձեր կողմից որպես այցի նշանաբան` «այց առաջին քրիստոնյա երկիր» պաշտոնական կարգախոս հաստատելը և ուղևորությունն «ուխտագնացություն» բնորոշելը վկայում է մեր երկրի և հայ ժողովրդի հանդեպ Ձեր հոգածության, ինչպես նաև կաթոլիկ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև առանձնահատուկ կապի մասին: Մենք շնորհակալ և երախտապարտ ենք Ձեզ դրա համար: Հարգարժա՛ն հյուրեր, 15 տարի առաջ՝ 2001 թվականին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան մեր երկրում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ էր։ Այսօր Ֆրանցիսկոս Պապի այս պատմական այցը նշանավորում է մեկ այլ հիշարժան տարելից՝ Հայոց անկախ պետականության վերականգնման 25-ամյակը, տոն, որ յուրաքանչյուր հայի համար նվիրական է։ Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմական սլացքում շատ դժվարություններ է տեսել՝ ցեղասպանությունից, օտարի բռնատիրությունից ու բարեկամի անտարբերությունից մինչև ժխտողականություն: Տեսել է, սակայն չի կորցրել մարդասիրության, հանդուրժողականության ու համերաշ­խութ­յան գաղափարներին հավատալու իր կարողությունը։ Եվ չի կորցրել իր հավատի, դավանած արժեքների, խաղաղասիրության ու նաև մեզ ձեռք մեկնած ու սատար կանգնած մեծ հումանիստների շնորհիվ։ Ինչպե՞ս չհավատալ արդարության հաղթանակին, երբ անգամ 1915-ը 2015-ից բաժանող 100-տարիներից հետո կաթոլիկ աշխարհի սրտից աշխարհին է ուղղվում արդարադատ այն ուղերձը, որ մարդկությանը պատուհասած զանգվածային ոճիրներից առաջինը՝ Հայոց ցեղասպա­նութ­յունը պատմական փաստ է և անհերքելի իրողություն. երբ անկախ ամեն ինչից կեղծիքն ու ժխտողականությունը սկսում են երերալ պատմական արդարության առաջ։ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը, որ հաջորդեց Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված պատարագին հենց դա վկայեց։ Մենք մեղավորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարևան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա։ Ձե՛րդ Սրբություն, Սիրելի՛ ներկաներ, 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու հայ ժողովրդի որոշումը, անշուշտ, կարևոր իրադարձություն էր համաշխարհային պատմության մեջ։ Սակայն հայ ժողովրդի համար այն առավել քան ճակատագրական եղավ․ քրիստոնեական հավատը դարձավ հայոց ինքնության դրոշմը՝ պայմանավորելով թե՛ մեր պատմական ուղին, թե՛ այն արժեքներն ու կենսամշակույթը, որ մեզ ուղղորդեցին դեպի 21-րդ դար, դեպի ներկա, դեպի այս ակնթարթը։ Քրիստոնեության արմատները շատ խորն են հայոց հողում և հայ մարդու մեջ։ Հավատարիմ մնալ քրիստոնեությանը՝ սա է հայ ժողովրդի կարևոր նկարագիրը․ պատահական չէ, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում կարելի է հանդիպել հայկական եկեղեցիների ու խաչքարերի։ Պատահական չէ նաև, որ կաթոլիկ եկեղեցու բարձրա­գույն՝ «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսին արժանացավ և քրիստոնեության 36 մեծագույն մտածողների շարքը համալրեց մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Սուրբ Գրիգոր Նա­րեկացին: Դա մեծ պատիվ էր, ազգային արժևորման կարևոր իրադարձություն, որը եկավ կրկին փաստելու, որ Հայաստանին և Սուրբ Աթոռին միավորող կապերը բխում են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգից: Քրիստոնեությունը մեզ համար ոչ միայն դավանանք է, այլև կենսակերպ. այն հայ ժողովրդի մեջ արմատավորել է խաղաղությամբ ապրելու ձգտումը և դժվարությունները զսպվածությամբ ու պատվով հաղթահարելու փիլիսոփայությունը: Եվ որքան մենք ավելի քրիստոնյա ենք դարձել, այնքան ավելի ենք հարգել ու արժևորել այլոց դավանանքը, այնքան ավելի հանդուրժող ու խաղաղասեր ենք դարձել, կարողացել ենք համերաշխ ապրել այլ ժողովուրդների հետ, ինչպես նաև՝ առավել խնամքով մեր հողում պահել այլոց հոգևոր-մշակութային արժեքները։ Միջկրոնական բարեկամական հարաբերությունների օրինակները շատ են. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը ակնառու օրինակ է, կամ հենց նույն Մերձավոր Արևելքում մինչև վերջին տարիների անբարենպաստ զարգացումները հայ համայնքների խաղաղ ու ծաղկուն գոյությունը, ներդաշնակ համագոյակ­ցությունը հյուրընկալ ժողովուրդների, ազգային ու կրոնական փոքրամաս­նությունների հետ դրա լավագույն ապացույցն են: Մենք խոր ցավով ենք հետևում Մերձավոր Արևելքում վանդալիզմի ու այլատյացության դրսևորումներին, որի միակ նպատակը այդ տարածքներից մշակութային սպանդի միջոցով պատ­մական հիշողության վերացումն է: Ձե՛րդ Սրբություն, ինչպես իրավացիորեն նկատել եք ապրիլի 12-ի Ձեր ելույթում, մեր այս բարդ տարածաշրջանի ժողովուրդները խաղաղության կարիք ունեն, խոսքն այն ժողովուրդների մասին է, որ անցյալում, չնայած տարա­ձայնություններին և ճնշումներին, համատեղ խաղաղ կյանքի երկարատև ժամանակահատվածներ են ունեցել, նույնիսկ դժվարությունների մեջ աջակցել միմյանց։ Այսօր էլ Հայաստանը խաղաղության է ձգտում, մեզ համար ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային խաղաղ համագոյակ­ցութ­յան, որքան էլ որ դեպի խաղաղություն տանող ճանապարհը դարձել է խրթին ու դժվարանցանելի: Գուցե այն պատճառով, որ տևական խաղաղության հիմքում ժողովուրդների ազա­տության ու ազատ կամընտրության գաղափարն է։ Ձե՛րդ Սրբություն, լիովին համամիտ եմ, որ «Խաղաղությունը որքան Աստծո պարգևն է, նույնքան էլ մարդկային ձեռքբերում է»։ Ես հավատում եմ մարդկային ձեռքբերումներին, ամեն մի վայրկյան սեփական կյանքի գնով խաղա­ղութ­յուն պահպանող­նե­րին, խաղաղություն պարտադրողներին: Ես լավատես եմ. ես հավատում եմ, որ ազատության և խաղա­ղության մասին մարդկության՝ դարերով փափագած երա­զանքները մի օր իրականություն են դառնալու: Բարով եք եկել առաջին քրիստոնյա երկիր:



11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար․ Վենս

11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար․...

20:13

Մեծ կարևորություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու բացումը. Նիկոլ Փաշինյան

Մեծ կարևորություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու բացումը. Նիկոլ...

20:07

Սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին. Փաշինյան

Սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության...

20:03

Փաշինյանն ու Վենսը Միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Փաշինյանն ու Վենսը Միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համաձայնագիր են...

20:01

Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց

Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը...

19:19

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը. ԿԸՀ

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը....

19:03

Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում զբաղվել դատաիրավական գործընթացի մեկնարկով

Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում...

14:08

Հայաստան է գալու հերթական համաշխարհային աստղը․ Պապոյանը մանրամասներ չհայտնեց

Հայաստան է գալու հերթական համաշխարհային աստղը․ Պապոյանը մանրամասներ...

13:52

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ...

13:36

Ո՞վ ենք մենք, որ չդիմանանք այս հալածանքներին՝ հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի. Արթուր սարկավագ Գևորգյան

Ո՞վ ենք մենք, որ չդիմանանք այս հալածանքներին՝ հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Մայր Աթոռ...

13:19

Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․ պայմանավորված է ԱՄՆ փոխնախագահի այցով

Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․ պայմանավորված է ԱՄՆ փոխնախագահի...

12:47

Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ

Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի...

12:18

Մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ ունենք իրականացնելու. Ավինյան

Մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ ունենք իրականացնելու....

12:04

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած...

11:46

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման...

11:28

ՄԻՊ աշխատակազմն աշակերտների է հյուրընկալել

ՄԻՊ աշխատակազմն աշակերտների է հյուրընկալել

10:38

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:33

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում թույլ ձյուն է...

09:09

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47