Հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել ու կերպարանափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով։
Tert.am-ի տեղեկություններով` կոլեգիայի նիստից հետո արդեն երկու ոստիկանապետ է ազատվել աշխատանքից՝ Բազումի և Մեղրիի ոստիկանապետները։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արա Դավթյանն ազատվել է աշխատանքից և անցել թոշակի»,-ասաց Ջանոյանը։
Ինչ վերաբերում է Բազումի ոստիկանապետին պաշտոնից ազատելուն` Էդգար Ջանոյանն ասաց. «ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Այվազյանը ևս ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ»։
Նշենք,որ Այվազյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2017 թվականի սեպտեմբերին։ Նա նախկինում զբաղեցրել է նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնը։
Հիշեցնենք, որ կոլեգիայի նիստի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, նշել էր. «Մի մասը, ովքեր իրենց ծառայությունները պետության ու ոստիկանությանը պատվով են կատարել, իրենց ժամանակը լրանալու հետ կապված կմիանան վետերանների միությանը, կաշխատենք այնպես անել, որ պիտանիները չտուժեն։ Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսներին, իրենք դիմում կգրեն կգնան։ Այն էներգիան, այն աշխատուժը, որ մենք ծախսում ենք այն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձևափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ՝ այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք, ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»։
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03