Առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նոր օրենքի նախագիծը, որով չսահմանված վայրերում ծխելն առաջացնում է տարբեր չափերի տուգանքներ, լայն քննարկման եւ քննադատության առիթ է դարձել։ Մասնավորապես, կարգելվի ծխելը հանրային սննդի օբյեկտներում, տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում եւ այլ հասարակական վայրերում։
Մի խումբ ակտիվ ծխողներ փետրվարի 1-ին հավաքվելու են կառավարության դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու` ընդդեմ օրենքի այս նախագծի։ Ֆեյսբուքում արդեն իվենթ է բացվել՝ «Պիտի ծխենք»։ Այն ունի «Մենք հարգում ենք չծխողների իրավունքները, տուգանքը չի, որ պիտի ծնի հարգանք» խորագիրը։
Ակցիայի մասնակիցներից Արամ Մանուկյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի միջոցով իր վերաբերմունքն է ուզում արտահայտել օրենքի նախագծի դեմ․ «Սա հերթական թալանի միջոցն է, որը փորձում են պարտադրել հասարակությանը։ Իսկ այն, թե իբր մտածում են մարդկանց առողջության մասին, դա ուղղակի ծիծաղալի է։ Չեն լինի առաջարկներ կամ պայմանավորվածություններ, քանի որ ես ինքս ինձ իրավունք չեմ վերապահի բազմահազար մարդկանց անունից խոսել։ Թե ինչ ընթացք կունենա, դա չեմ կարող ասել , բայց որ ասելիքներ շատ կան՝ միանշանակ է։ Ամենակարևորն այն է, որ պետք է սրանց հասկացնել՝ մենք միամիտ չենք ու լավ ենք հասկանում, որ այս իշխանությունները, ոչինչ չանելով մարդկանց կյանքը բարելավելու համար, գտել են ևս մի տարբերակ ՝ մեր գրպանները մտնելու ու դուրս չգալու համար»։
Մեր զրուցակցի խոսքով՝ գնում են կառավարության դիմաց ոչ միայն իրենց ասելիքը տեղ հասցնելու, այլ նաեւ՝ ծխելու․ «Ինչու՞ չէ , չէ՞ որ մենք ծխող ենք»։
Միայն կառավարության դիմա՞ց է բողոքի ակցիան տեղի ունենալու,Արամը չկարողացավ ասել, թե հետագայում ինչպես կծավալվեն իրադարությունները․ «Չեմ կարող ասել հետոյի մասին, քանի դեռ ակցիան տեղի չի ունեցել։ Շատ հնարավոր է տեղում որոշումներ կայացվեն մասնակիցների կողմից՝ հետագայի համար»։
Նշենք, որ չսահմանված վայրում ծխելը առաջացնելու է տուգանքի նշանակում` 250 հազար դրամի չափով: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ կատարել է երկրորդ անգամ, ապա կտուգանվի 500 հազար դրամով:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03