Առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նոր օրենքի նախագիծը, որով չսահմանված վայրերում ծխելն առաջացնում է տարբեր չափերի տուգանքներ, լայն քննարկման եւ քննադատության առիթ է դարձել։ Բարձրացած աղմուկի պատճառներից մեկը հանդիսանում է տուգանքների սահմանված չափը՝ չթույլատրված վայրերում ծխելու համար՝ 50. 000-700. 000 դրամ: Մասնավորապես, ծխախոտ գովազդելու համար տուգանքը կլինի 500-700 հազար դրամ, մեքենայում ծխելու դեպքում տուգանքը նախատեսվում է սահմանել 50 հազար դրամ: Ծխախոտի իրացման պայմանները խախտելու տուգանքը նախատեսվում է սահմանել 200 հազար դրամ, իսկ եթե խախտումը կրկնվում է տուգանվելուց հետո 6 ամսվա ընթացքում՝ 400 հազար դրամ: Արգելված վայրերում ծխախոտ վաճառելու համար տուգանքը նախատեսվում է սահմանել 500 հազար դրամ, իսկ 6 ամսվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 700 հազար դրամ: Արգելված վայրերում ծխելու համար տուգանքը նախատեսվում է սահմանել 250 հազար դրամ, իսկ նույն անձի կողմից խախտումը երեք ամսվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամ:
Magnis.news-ը ներկայացնում է չթույլատրված վայրերում ծխելու համար սահմանված տուգանքների չափերը այլ երկրներում:
Ստորև ներկայացված բոլոր երկրներում հասարկական վայրերում ծխելու դեպքում սահմանված տուգանքները, ինչպես նաև ցանկացած այլ պատիժ, վերաբերվում է ոչ միայն տվյալ երկրի քաղաքացիներին, այլև այցելուներին, անկախ այցի նպատակներից, ինչպես նաև այն երկրից, որտեղից եկել է այցելուն:
Խոսելով տարբեր երկրներում ծխելու մասին ընդունված օրենքներից և տուգանքներից պետք է սկսել Ֆինլանդիայից, քանի որ այն առաջին երկիրն էր, որը սկսեց ծխելու դեմ պայքարը: Առաջին անգամ ծխելու համար պատժի մասին օրենքը Ֆինլանդիայի օրենսդրությունում հայտնվել է 1977 թվականին: Հիմա Ֆինլանդիայուկ կարելի է ծխել միայն տանը (հարևանների համաձայնությամբ) և բնությունից, հասարակական վայրերից հեռու:
Իռլանդիայում սահմանված է ամենաբարձ տուգանքի չափը Եվրոպայում հասարկական վայրերում ծխելու համար: Այն կազմում է 3000 եվրո (1,770,000 դրամ): Բելգիայում տուգանքի չափը կարող է հասնել 1650 եվրոի (980,000 դրամ), Գերմանիայում՝ 1000 եվրոի (600,000դրամ): Ամենացածր տուգանքի չափը Եվրոպայում գործում է Հունգարիայում, հասարկական վայրում ծխելու համար, այստեղ ձեզ կտուգանեն 40 եվրո (23,000դրամ):
Արաբական Միացյալ Էմիրություններում հասարակական վայրում ծխելու համար սահմանված տուգանքի չափը կազմում է 1մլն դիքհեմ (մոտ 270,000 դոլար), կամ 2 տարվա ազատազրկում:
Նեպալում եթե օրենքը խաղտում եք առաջին անգամ տուգանքը կազմում է 1,5 դոլար, սակայն օրենքը 2-րդ անգամ խախտելու դեպքում ստիպված կլինեք վճարել 1,500 դոլար:
Ռուսաստանում հասարկական վայրերում, օրինակ՝ շքամուտքում ծխելու համար տուգանքի չափը կազմում է 500-1,500 ռուբլի, տուգանքի մինիմալ չափը գործում է օրենքը առաջին անգամ խախտելու դեպքում, իսկ գումարի չափը կաղված է նրանից, թե քանի ծխախոտ է օգտագործել քաղաքացին:
Հեղինակ՝ Էդգար Մադոյան
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01