Ֆրանցիսկոս Պապն ուրբաթ օրը սկսել է իր այցելությունը Հայաստան՝ աշխարհի իր համար թանկ «ծայրամասերից» մեկը: Նա երեք օր կանցկացնի այս փոքր երկրում, որն իր աշխարհագրության պատճառով բազմիցս նվաճվել է հզոր կայսրությունների կողմից և որի ժողովուրդը մեծ տառապանքներ է կրել քրիստոնյա լինելու համար, գրում է ԱՄՆ-ի Ազգային հանրային ռադիոն (NPR):
Այցը կկարևորի քրիստոնյա համայնքների միջև էկումենիկ կապերը, ինչպես նաև կաջակցի հաշտեցմանը լարված տարածաշրջանում, որն ընկած է Եվրոպայի, Միջին Արևելքի և Ռուսաստանի արանքում:
Ւր հայրենի Արգենտինայում Ֆրանցիսկոսը սերտ կապեր է հաստատել հայկական համայնքի հետ, որի անդամները փախչել են հետապնդումներից և կոտորածներից:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ անցած տարի Ֆրանցիսկոս Պապը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը հանդիսավոր արարողությամբ Սուրբ Պետրոսի տաճարում և ասել է, որ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ձեր, հայ ժողովրդի դեմ է եղել»:
Հռոմում Պապի հայկական քոլեջի ռեկտոր Նարեկ Նաամոն, խոսելով լրատվամիջոցի հետ, նշել է, որ Պապի հայտարարությունը չափազանց կարևոր է:
«Ցեղասպանությունը ճանաչելու նրա խոսքերը մեծ ուրախությամբ են ընդունվել հայ ժողովրդի կողմից»,- ասել է նա և նշել.«Եվ այժմ Ֆրանցիսկոսն այցելում է Հայաստան՝ առաջին քրիստոնյա ազգը»:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, և որ Հայ առաքելական եկեղեցին հայ ազգային ինքնության պահապանն է համարվում:
Իր այցի ժամանակ Ֆրանցիսկոսը հանդիպելու է սիրիացի փախստականներին: Սպասվում է, որ նա ևս մեկ անգամ խոսելու է այս օրերին իսլամիստ ծայրահեղականների կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների կոտորածների մասին:
Կաթոլիկ եկեղեցու պատմության դասախոս Մասիմո Ֆաջիոլին ասել է, որ Հայաստան այցելելով Ֆրանցիսկոս Պապը նաև հատուկ ուղերձ է հղում աշխարհաքաղաքական առումով ռազմավարական տարածաշրջանին, որ «կրոնը չպետք է լինի համաշխարհային, գաղութային ծրագրերի մաս»:
Ֆաջիոլին նշել է, որ Հռոմի Պապը քննադատական է մոտենում նրան, թե ինչպես են Ռուսաստանը և Թուրքիան խառնում ազգայնականությունն իրենց համապատասխան կրոնների հետ:
«Հայաստանը և՛ աշխարհագրորեն, և՛ պատմականորեն Թուրքիայի և Ռուսաստանի մեջտեղում է»,- ասում է նա` հավելելով, որ Հայաստան գնալով Ֆրանցիսկոս Պապը տարածաշրջանում ամենակարևոր ազգայնական դերակատարներին ուղերձ է հղում:
Լրատվամիջոցը հավելում է նաև, որ Հռոմի Պապը, հավանաբար, նորից կլարի Թուրքիայի հետ հարաբերությունները՝ շաբաթ օրը Ցեղասպանության հուշարձան այցելելով:
Tert.am
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02